Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին

Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Ermenihaber-ն առանձնացրել է թուրքական առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցների այդ թեմայով հրապարակումների ուշագրավ հատվածները: «Hurriyet» թերթի կայքը «Հայաստանում ցույցերը տարածվում են. թավշյա հեղափոխություն է հայտարարվել» հոդվածում գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 10 տարի երկիրը ղեկավարելուց հետո այժմ էլ վարչապետի պաշտոնում երկրի ղեկավարումը շարունակելու մտադրությունը ապստամբության ու խռովությունների  պատճառ է դարձել: Մայրաքաղաք Երևանում սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաները տարածվել են նաև այլ քաղաքներում՝ կաթվածահար անելով երկրի բնականոն կյանքը: Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին»: Թերթը գրում է նաև ցույցերի ընթացքում մայրաքաղաքի որոշ հատվածներում ակտիվիստների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների մասին: Ըստ թուրքական կայքի տեղեկությունների՝ 30 ցուցարար է ձերբակալվել: Թուրքական աղբյուրը նաև գրում է, որ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո «անվտանգության ուժերին հրամայելու է ճնշել խռովությունը»: «Hurriyet»-ը թեմայի վերաբերյալ «Հայաստանը փշերի վրա է» մեկ այլ հրապարակման մեջ՝  հղում անելով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներից մեկին, գրում է, որ բողոքի միջոցառումները տարածվել են այլ քաղաքներում ու բնակավայրերում: Հայաստանում ստեղծվել է «թավշյա հեղափոխության կոմիտե», որը պետք է համակարգի գործընթացը մինչև ցանկալի արդյունքին հասնելը: Նշվում է, թե տեղեկություններ կան, որ արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը ուժայիններին հրաման է տալու ցրել բողոքի ցույցերը: Թուրքական «Birgün» թերթի կայքը «Հայաստանում Սարգսյանը  վարչապետ է ընտրվել ցույցերի ներքո»  հոդվածում գրում է. «Հայաստանի խորհրդարանը, հակառակ լայնածավալ ցույցերին, 77 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետ: Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը մայրաքաղաք Երևանում տասնյակ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ բողոքի ակցիայի պատճառ է դարձել: Հայաստանի դրոշը պարզած ցուցարարները «առանց Սերժի Հայաստան» կարգախոսեր են հնչեցրել»: Կայքը մեջբերումներ է արել ֆրանսիական «AFP» գործակալությանը ցուցարարների տված մեկնաբանություններից: Նրանք բողոքել են Սարգսյանի 3-րդ պաշտոնավարումից՝ նշելով, որ դա երկիրը տանում է ավտորիտարիզմի: Աղբյուրն անդրադարձել է նաև թավշյա հեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ինչպես նաև գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի մեկնաբանությանը: «Եթե ցանկանում եք ապրել բարգավաճ ու լուսավոր Հայաստանում, չպետք է նորից ակտիվացնել մարած հրաբուխները: Հրաբուխները չեն ակտիվանա, եթե որևէ մեկը չսադրի»,-Սարգսյանի խոսքը մեջբերել է թուրքական լրատվամիջոցը: Կայքը հիշեցրել է 2008  թվականի նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքների մասին «Իր գործունեությունը ռազմական ոլորտում սկսած Սարգսյանը 2007-2008թթ վարչապետ է եղել, այնուհետև 2008-ին ընտրվել է նախագահ: Ընտրություններում նրա մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, չհամաձայնելով ընտրության արդյունքների հետ, հանրահավաքներ էին սկսել, ինչի ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով 10 մարդ էր զոհվել»: Իշխանամետ «YeniŞafak» թերթի կայքը հայաստանյան իրադարձությունները ներկայացրել է «Սերժ Սարգսյանի դեմ ապստամբություն Հայաստանում» վերնագրով: Լրատվամիջոցը համառոտ անդրադարձ է կատարել բողոքի ակցիաներին՝ նշելով, որ ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան վիրավորներ: Թուրքական առցանց լրատվամիջոցների վերնագրերում 2 հիմնական շեշտադրում է արվում: Առաջինը՝ Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին, երկրորդը՝ հանրահավաքների ուղեկցությամբ Սարգսյանի ընտրվելու մասին: Ստորև ներկայացնում ենք այդ վերնագրերից առավել ուշագրավները՝ «Հակառակ ցույցերին՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետ» (Haberler.com) «Հայաստանում «հեղափոխական կոմիտե» է ստեղծվել» (Haber7.com) «Թավշյա հեղափոխություն Հայաստանում. շրջափակվում են պետական կառույցները» (ensonhaber.com) «Հայաստանում բախումները շարունակվում են» (Akittv.com.tr) «Հայաստանում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները» (Haberturk.com) «Բողոքների թիրախում գտնվող Սարգսյանը Հայաստանի նոր վարչապետ է ընտրվել» (kurdistan24.net) «Եվ Սարգսյանն ընտրվեց» (odatv.com)

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am