Ցանկալի է, որ հանրապետական­ները իրենց դրսևորեն որպես ընդդիմադիրներ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որևէ քաղաքական նախընտրություն չունենա­լով և ավելին` չտեսնելով հետագայում Փաշինյանին վարչապետի աթոռին` ասեմ, թե ինչու է պետք գնալ երկրորդ ճանապարհով: Ենթադ­րենք, ամեն ինչ ընթանում է ՀՀԿ-ի սցենարով, և արտահերթ խորհրդարանական ընտրություննե­րում հաղթում է ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն: Մենք դարձ­յալ կունենանք ընտրություններ, որոնց արդյունք­ներին ոչ ոք չի հավատում: Դա անխուսափելի­որեն բերելու է նոր դժգոհությունների, նոր բողոք­ների, նոր ճգնաժամի: Արժե՞ արդյոք ժամանակ կորցնել նման փորձերի վրա: Իսկ ի՞նչ կլինի, եթե հաջորդ բողոքը ղեկավարի ոչ թե քաղաքա­կան գործիչը, որը փորձում է հիմնականում մնալ օրինականության սահմաններում, այլ «Սասնա ծռերի» նման մի խումբ: Իսկ ի՞նչ կլինի, եթե որոշում ընդունողները հաջորդ անգամ լինեն «կոշտ միջոցների» կողմնակիցներ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանին ժամանակավոր վարչապետ ընտրելը և անգամ Ընտրական օրենսգիրքը փո­խելն ինքնին չեն երաշխավորում ո՛չ վստահելի ընտրություններ, ո´չ էլ, առավել ևս, ընտրություն­ներից հետո երկրի արագ զարգացում: Բայց դա այս պահին միակ բանական լուծումն է և երկի­րը քաոսից հետ պահելու միակ շանսը: Այնպես որ, Կարեն Կարապետյանի` ժամանակ ձգելու մարտավարությունը ոչ մի քաղաքական արդյունք չի տա, իսկ գործնական արդյունքն այն է լինելու, որ փողոցներում շարունակվելու է հեղափոխական անարխիան, Փաշինյանի շարժ­մանը միանալու են նորանոր կուսակցություններ և օլիգարխներ, անգամ օդիոզ դեմքեր: Դա վատ է այնքանով, որ հետագայում Նիկոլին, հավանա­բար, դժվար կլինի նրանց «ցրել»: Այնպես որ, ցանկալի է, որ Կարեն Կարապետ­յանը, որքան հնարավոր է շուտ, վերադառնա իր մոսկովյան բնակավայրը, իսկ հանրապետական­ները լսեն իրենց կուսակցության ղեկավարին ու փորձեն իրենց դրսևորել որպես ընդդիմադիրներ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am