Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Նրա խոսքերով՝ դա կլինի Պան Գի Մունի պաշտոնական առաջին այցը Վրաստան, մինչ այս նա երկրում գտնվել է տարանցիկ այցով. «Վրաստանի ԱԳՆ-ն աշխատում է բարձր մակարդակի այցերի, այդ թվում նաև Պան Գի Մունի այցի ուղղությամբ։
Ներկա դրությամբ ես դեռ չեմ կարող ձեզ հայտնել այցի ժամկետի մասին ստույգ տեղեկատվություն։ Դա աշխատանքային գործընթաց է, և մոտ ապագայում մենք կիմանանք այդ այցի մանրամասները»։ Զալկալիանին կարևորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը