Ինչպես թիմակիցները Սերժ Սարգսյանին մտցրեցին ականապատ դաշտ ու «քցեցին»

Երևանում և Հայաստանի մարզերում տասը օր և ավելի ծավալվող իրադարձությունները, հասնելով լարվածության ծայրահեղ աստիճանի, հանգուցալուծվեցին  Սերժ Սարգսյանի հրաժարականով։ Վերջինս, ի վերջո, գիտակցելով իրավիճակի անելանելիությունը և եւ մերժելով ուժային լուծումը՝ հեռացավ սեփական դիմումի համաձայն։ Այդուհանդերձ հրաժարականից հետո արժե վերլուծել այն սխալները, որոնց պատճառով Սերժ Սարգսյանը կորցրեց սեփական իշխանությունը։ Խոսքը ոչ թե Սերժ Սարգսյանի տասը տարիների հետեւողական ձախողման մասին է, այլ քաղաքական ու ներիշխանական կոնյուկտուրայի իր գծած սխեմայի, որը մեկ բառով ականատապատ դաշտ էր հիշեցնելու եւ պայթելու հարմար պահի։ Այսպիսով՝ սխալ առաջին. Սերժ Սարգսյանը իր շուրջն էր հավաքել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերին, թիմակիցներին, որոնք հանրահայտ եւ անփոխարինելի ինտրիգանտներ են։ Հավանաբար Սարգսյանը մտածում էր,թե այդ մարդիկ որքան իրեն մոտ լինեն, նույնքան վերահսկելի կինեն, մինչդեռ կյանքն ապացուցեց ճիշտ հակառակը՝ որքան իշխանությանը մոտ, այնքան լծակներն ու իշխանատենչությունը մեծ։ Երկրորդ սխալն, անշուշտ, Հովիկ Աբրահամյանին Կարեն Կարապետյանով փոխարինելն էր։ Մտահոգությունը մեկն էր՝ Հովիկ Աբրահամյանը իշխանական հիերարխիայում ուներ հզոր ազդեցություն եւ կարելի է ասել միակն էր, որը կարող էր սպառնալ ու վերցնել Սերժ Սարգսյանի իշխանությունը։Իսկ Կարեն Կարապետյանի կերպարը արտաքին էֆեկտների վրա հիմնված, մինչդեռ որպես քաղաքական ֆիգուր անչափ թույլ է ու բերեց այն ակնկալիքով, որ չէր կարողանա իր ձեւավորած կուռ համակարգում թիմ ձեւավորել։ Հայաստանում ձեւավորվել երկու տանդեմ Սերժ Սարգսյանի եւ Կարապետյանների՝ Տաշիրի Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Սերժ Սարգսյանը թույլ չտվեց նաեւ, որպեսզի ձեւավորվի Կարապետյան-Ծառուկյան տանդեմ, փոխարենը իր վերադավորումների արդյունքում Հովիկ Աբրահամյանն ու Կարապետյաններն անգամ հայտնվեցին հակադիր բեւեռներում։ Արձանագրենք նաեւ Ռուսաստանի հետաքրքրական վերաբերմունքը հեղափոխության վերաբերյալ եւ, մասնավորապես, Մոսկվայից հնչող մեղմ գնահատականները Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձությունների վերաբերյալ։ Չնայած Մոսկվայի թվացյալ աջակցությանը, ակնհայտ դարձավ, որ անգամ այստեղ են ընդունում, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում փակել էր փոփոխությունների հույսը, ինչի պատճառով էլ շահեկան վիճակում հայտնվեց Նիկոլ Փաշինյանը։ Բացի այդ Սերժ Սարգսյանին ներսի իր թիմակիցները,պատասխանատու կառույցների ներկայացուցիչները  մինչև վերջ կոնկրետ չեն ներկայացրել,թե ինչ է կատարվում դրսում,այսինքն ստացվում է ,որ նախկին վարչապետը տեղեկացած է եղել ոչ լիարժեք: Դրանից բացի, Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում ծրագրային մի քանի գործուղությունների գնացել, որոնցով դեմ է եղել Մոսկվային, առաջին հերթին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը։ Այս համատեքստում հասկանալի է դառնում, որ Կարեն Կարապետյանին պատահական չէին ուղարկել Մոսկվայից։ Այս պահին Հայաստանում իշխանությունը դե ֆակտո պատկանում է Կարապետյան տանդեմին, չնայած օրենսդրությամբ էլ փաստացի վարչապետի լիազորություններն անցնում են Կարապետյանին, որը երեկվանից իրեն դուրս էր բերել ներիշխանական հարթակի առաջնագիծ եւ ստանձնել ընդդիմության հետ բանակցելու առաքելությունը։ Կարելի է չկասկածել, որ շուտով Կարապետյանի առաջնորդությունը կընդունվի նաեւ ՀՀԿ-ում, այս կուսակցական փիլիսոփայության մասին քիչ թե շատ պատկերացում ունեցող մարդիկ կարող են չկասկածել, որ ՀՀԿ-ում կգերադասեն աջակցել ամենավերջին ՀՀԿ-ականին, քան Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, առնետավազքն անխուսափելի կլինի, բայց Կարապետյանը կհաջողի վերցնել իշխանությունունը։ Մինչդեռ ունենք տեղեկատվություն, որ այս թեւը կարող էր իրականացնել գործողությունների պլան՝ կանխելու այս զարգացումները , սական չարեց։ Օրինակ Հանրային ռադիոյի վրա գրոհից հետո Սերժ Սարգսյանը կարող էր նրան ձերբակալել եւ ամեն ինչ հասցնել իր ավարտին, քանզի գործընթացը դեռ չէր ծավալվել այն մասշտաբների, որը դուրս կհաներ կրիտիկական զանգվածի։ Բայց  Սերժ Սարգսյանին այս թեւը խորհուրդ է տվել չգնալ սրացումների, կանխատեսելով իրավիճակի մարում։ Իսկ զուգահեռ իրականությունում հարթակ էին ուղարկվում նրանց ազդեցության տակ գործող աստղեր, շոուբիզնեսի  ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայ համայնքներում հանրահավաքներ կազմակերպվում։ Անի Սահակյան

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am