«Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին
«Ելք» դաշինքը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է համաժողովրդական շարժման թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետւթյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունը 2018թ․ ապրիլի 26-ին գումարված խմբակցության նիստում ո ր ո շ ե ց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Վովայի Փաշինյանին։ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ՝ ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ ______________________ 098 ԳՈՐԳԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՄՎԵԼԻ ______________________ 096 ԶԵՅՆԱԼՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՅԿԱԶԻ ______________________ 093 ԹԱՆԴԻԼՅԱՆ ՄԱՆԵ ՎԱՆՅԱՅԻ ______________________ 095 ՄԱՐՈւՔՅԱՆ ԷԴՄՈՆ ՀՐԱՉԻԿԻ ______________________ 090 ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՄՎԵԼԻ ______________________ 097 ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԱՍՈւՆ ՄԵԽԱԿԻ ______________________ 092 ՆԱԶԱՐՅԱՆ ԼԵՆԱ ՌԱՖԱՅԵԼԻ
