«Եթե այստեղ տանկեր կան, մեր մեջ էլ տանկեր ոչնչացնողներ կան...». ապրիլյան հերոսները Մելիք-Ադամյան փողոցում են (video)
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը միացել են նաև ապրիլյան հերոսները: Նրանք այս պահին գտնվում են Մելիք-Ադամյան փողոցում: Ինչպես հաղորդում է hayeli.am-ի լրագրողը, տեղում նկատվել է զինտեխնիկա, կան մեծ թվով ոստիկաններ: Մեր թղթակցի հետ զրույցում ապրիլյան հերոսներից ոմանք նշել են, որ իրենք եկել են կանգնելու ժողովրդի կողքին, եթե այնտեղ տանկեր կան, ապա իրենց մեջ էլ տանկեր ոչնչացնողներ կան, սակայն սահմանին: Մանրամասները տեսանյութում.
