ՀՀԿ-ն առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին
ԱԺ-ում ավարտվել է ՀՀԿ խմբակցության նիստը: Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում և շուտով առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Ինչպես նաև ՀՀԿ-ն միասնական է այս հարցում:
