Ցեղասպանության վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին՝Թուրքիայի ԱԳՆ-ն
«Թուրքիան վճռականորեն հերքում է պատմական իրողությունների մասին սուբյեկտիվ և սխալ մեկնաբանություններն՝ արված 2018թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից»,- նման հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն,որը սուբյեկտիվ և սխալ է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը: Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել արդար գնահատական տալ այդ իրադարձություններին:
