Կարապետյան- Փաշինյան հանդիպումը չեղարկել է Կարեն Կարապետյանը.նա չի հասցրել իր պաշտպանության թիմը հավաքել
Ենթադրում եմ , որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չեղարկել է Կարեն Կարապետյանը: Շատ հավանական է, որ նա չի հասցրել իր պաշտպանության թիմը հավաքել: Հինգ-վեց ժամ առաջ գրել էի՝ ՛՛Հարց է՝ Կարեն Կարապետյանը ներկայումս կուզենա՞ գերանվանարկված և հասարակության կողմից մերժված ՀՀԿ-ի առաջնորդը լինել և մի կողմից իր փեշերից կախված ՀՀԿ-ի օրեցօր ծանրացող բեռը կրել, մյուս կողմից փորձել ձևավորել իր ՛՛թիմը՛՛: Հանրապետական վարչարարներից շատերը թերևս կուզենան իշխանափոխության գործընթացին մասնակցել ոչ թե կուսակցության միջոցով, այլ որպես անձ: Սրանց մի մասը կարող է դառնալ Կարեն Կարապետյանի առայժ ստվերային թիմակիցը: Խնդիրը, սակայն, Ազգային ժողովի հանրապետականներն են, ովքեր նրանց ծրագրի կողմ կքվեարկեն բացառապես իրենց համար գործնական երաշխիքների դեպքում: Գործնական: Հիմա խոստումներին ոչ ոք չի հավատում: Խնդրի բարդությունը տվյալ դեպքում ժամանակի սղության մեջ է՛՛: Ենթադրում եմ, որ հիմա Կարեն Կարապետյանին դեռ ժամանակ է պետք իր թիմակիցներին հավաքելու և ապա նոր առերեսվելու Նիկոլ Փաշինյանի հետ: Այսինքն նա չի գնա այդ հանդիպմանը երեկվա նախապայմաններով: Հավանաբար նա նախապարրաստում է նաև հնարավոր հանրային բողոքի նոր ալիքը դիմագրավելու: Այսօր նա ոստիկաններին գովել է, աշխարհին հայտարարել է նրանց խիստ հանդուրժողականության մասին, ապրիլի 24-ն անցել է, հանրահավաք ցրելու բարոյական խոչընդոտը վերացել է: Չի բացառվում նաև, որ նա երրորդ կողմից պաշտպանություն է ակնկալում: Հրաուշ Խառատյանի գրառումը
