Օլիգարխներն անպայման կփորձեն ձեզ պառակտել ու յուրացնել ձեր հաղթանակը. Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ, այժմ Ուկրաինայից արտաքսված ու վտարանդի դարձած Միխաիլ Սահակաշվիլին հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքում՝ ի աջակցություն հայ ժողովրդի: «Սիրելի հայ եղբայրներ, օլիգարխներն անպայման կփորձեն խլել ձեր հաղթանակն ու ձեզ պառակտել: Ցույց տվեք նրանց իրենց տեղը, աջակցեք Փաշինյանին ու պաշտպանեք ձեր հետաքրքրությունները»,-գրել է նա:
