Շանթ Հարությունյանը և ընկերները պիտք է անհապաղ ազատ արձակվեն

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քանի որ իշխանափոխությունն ըստ էության տեղի է ունեցել, և Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, «համարյա» վարչապետ է, և քանի որ արդեն իսկ սկսվել է նոր իշխանության հասցեին քծնանքի արշավը, ես ինձ ազատ եմ զգում իմ կարծիքն արտահայտելու՝ հակադրվելով հեղափոխական ռոմանտիկային, որով շնչում է իմ համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Լրատվամիջոց ներխուժելը և նույն պահին ուղիղ եթեր պահանջելը վատ է, ոստիկանական պատնեշը ուժով ճղելը վատ է, փողոցներ և մայրուղիներ փակելը վատ է, անտեղի ազդանշաններ տալը վատ է, արագաչափ փակելը և 100-ի վրա քշելը վատ է: Ի դեպ, ինչո՞ւ են հիմա այդպես քշում, տեսնես՝ ո՞ւմ դեմ են պայքարում: Իսկ այդ ամենը վատ է (թեև գուցե անխուսափելի) այն պատճառով, որ դրանից հետո առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մի քանի ամիս է պետք կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար, ամենաթողության հոտը հարբեցնում է մարդկանց: Եթե մի քանի ամսից Նիկոլ Փաշինյանն ասի այն, ինչ ես եմ հիմա գրում, մի՛ զարմացեք՝ նա պատասխանատվություն է կրելու պետական կարգի համար: Եթե ոստիկանական գունդը զենքով գրավելու և այլ հանցագործություններ, նաև սպանություններ կատարելու մեջ մեղադրվող մարդիկ համարվեն քաղբանտարկյալներ ու առանց ամեն մեկի մեղքը քննելու ազատ արձակվեն, ապա դա լուրջ խնդիրներ կստեղծի ցանկացած իշխանության համար: Դա վտանգավոր է պետության համար, որովհետև դրախտային պայմաններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար ոչ մի իշխանություն չի ստեղծի, և եթե քաղաքացիների մեկ այլ խումբ, արատների դեմ բողոքելով, կրկին փորձի հարցը լուծել «Կալաշնիկով» ավտոմատի միջոցով, «քաղբանտարկյալներ» խաղալը կլինի նախադեպ, որն արդարացնում է զինված քաղաքական պայքարը: (Բոլորովին այլ է Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դեպքը՝ այն պատիժը, որը նրանք կրում են, խիստ անհամաչափ է այն արարքին, որը նրանք կատարել են, ինչի մասին ես բազմիցս գրել եմ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Այդ տղաներն իսկապես, իմ կարծիքով, պիտք է անհապաղ ազատ արձակվեն): Սովորաբար, երբ ես նման բաներ էի գրում, մեկնաբանությունը հետևյալն էր. «ուրեմն դուք ուզում եք, որ ամեն ինչ մնա նո՞ւյնը, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավե՞րժ լինի»: Հիմա այդ «փաստարկը», մեղմ ասած, տեղին չէ՝ ամեն ինչ արդեն իսկ փոխվել է, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությունն ավարտվել է: Ավելին՝ ժողովրդի ցասումը միանգամայն տեղին էր, պետական համակարգը ոտից գլուխ փտած է և չի ծառայում Հայաստանի քաղաքացիների շահերին: Բայց այդ համակարգը ապամոնտաժելը 10 անգամ ավելի դժվար է, քան փողոցային ակցիաներ կազմակերպելը: Իսկ նոր համակարգ ստեղծելը 100 անգամ ավելի դժվար է, քան ապամոնտաժելը: Իսկ այդ դժվարին աշխատանքի հիմքում պետք է լինեն ոչ թե հեղափոխական հույզերը, այլ օրինականության վրա հիմնված սթափ գործելաոճը»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am