«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդի հաղթանակը` ժողովրդին. Նիկոլ Փաշինյանը միայն կարող է այն կապիտալիզացնել: Այսօր ժամը 11:00-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի!»:
