Ստամբուլում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ձերբակալվածները ազատ են արձակվել
Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» տեղեկացնում է,որ Ստամբուլում նախօրեին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ձերբակալված 3 անձիք ազատ են արձակվել:Նրանք են՝ ակտիվիստներ Գամզե Յամանը, Ժիյան Թոսունը և Լեման Յուրթսևերը: Միջազային իրավապաշտպան Human Rights Association կազմակերպության ստամբուլյան գրասենյակի կողմից երեկ Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ակցիայի մասնակիցներից 3-ը ձերբակալվել էին՝ պաստառների վրա «ցեղասպանություն» բառի գրության պատճառով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ստամբուլի նահանգապետարանն արգելք է սահմանել տարբեր հիշատակի միջոցառումների ժամանակ ցեղասպանություն բառի կիրառման հետ կապված:
Ոստիկանությունից շեշտել են, որ հիշատակի միջոցառումները կարող են անցկացվել, սակայն առանց «ցեղասպանություն» ու «կոտորած» բառերի կիրառման:
