6 միլիարդ եվրո տալ ԵՄ-ին փախստականներին պահելու համար
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ավելի լավ կլինի Թուրքիան Եվրամիությանը 6 միլիարդ եվրո վճարի բոլոր փախստականներին ընդունելու համար, քան գումար վերցնի նրանց հետ ընդունելու համար: Նա քննադատել է փախստականների ճգնաժամի վերաբերյալ ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացնում է Հյուրիյեթը: «Թույլ տվեք մեզ նրանց 6 միլիարդ եվրո տալ և թույլ տալ ընդունել բոլոր սիրիացի, աֆղան և պակիստանցի փախստականներին: Նրանք ո՞ր սիրիացիներին են վերցնելու: Բարձրագույն կրթություն և մասնագիտություն ունեցողներին: Նրանք ասում են՝ կարևոր չէ, թե ինչ կլինի մնացածի հետ: Սա նախևառաջ մարդու իրավունքների դեմ է: Նման համաձայության ստորագրումն առնվազն անհարգալից վերաբերմունք է մարդկության դեմ: Իմ կարծիքով, եվրոպացիները նույնպես բարոյական չեն վարվել»,- ասել է Քըլըչդարօղլուն:
