Գնդակը տեղափովում է Նիկոլ Փաշինյանի եւ Կարապետյանների դաշտ

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարը հաղթական ավարտ ունեցավ: Կատարվեց Փաշինյանի մշակած չորս պահանջներից առաջինը, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, սակայն դա դեռ բավական չէ, որպեսզի Հայաստանում տոնենք թավշյա հեղափոխությունը: Դեռեւս իշխանությունը գտնվում է Հանրապետական կուսակցության ձեռքին եւ իրավական ճանապարհներն էլ որեւէ միջանց չեն բացում Փաշինյանի՝ իշխանության գալու համար: Խնդիրն այն է, որ Սահմանադրությամբ նախատեսված գործընթացը նոր վարչապետության համար հետեւյալն է: Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ կետով սահմանվում է, որ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նույն հոդվածի երկրորդ կետը սահմանում է, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Այժմ վարչապետի լիազորությունները ըստ օրենքի ստանձնել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Ասել է թե՝ իշխանության ղեկին ներկայումս Կարեն Կարապետյանն է, որին էլ ՀՀԿ-ն ըստ ամենայնի կներկայացնի վարչապետի թեկնածուի պաշտոնում, քանի որ որեւէ կերպ հնարավոր չէ պատկերացնել, որ ՀՀԿ-ում կարող են ընտրել վարչաետի այլ թեկնածուի: Իսկ Նիկոլ Փաշինյանի պահանջները հետեւյալն են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո յոթնօրյա ժամկետում ԱԺ-ն պետք է ընտրի ժողովրդի թեկնածուին, ինչպես Փաշինյանն է ասում՝ այդ թեկնածուին կորոշեն հրապարակում ասել կուզի՝ այդ թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը, ապա կձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկազմակերպվեն: Միանգամից ասեմ, որ ՀՀԿ-ում իրավական ու բարոյական բոլոր իրավունքներն ունեն այլեւս չբավարարել Փաշինյանի պահանջներին: Որովհետեւ վերջինս նախեւառաջ խնդիր էր դրել ազատվել Սերժ Սարգսյանից եւ ազատվեց: Հիմա նա չի կարող պնդել խորհրդարանին սատարել մեկ այլ թեկնածուի, կամ արտահերթ ընտրություն կազմակերպել, քանի որ առաջին դեպքում սահմանադրորերեն այդ իրավունքը պատկանում է իշխող մեծամասնությանը, այս դեպքում՝ ՀՀԿ-ին: Իսկ Փաշինյանը չի կարող այդ ամենի հետ հաշվի չնստել, քանի որ Ելք-ը ընդունել է այս ընտրությունների արդյունքները, համենայն դեպս չի վիճարկել ու իր պահանջները նոնսեն են ընկալվելու: Քանի որ նա տաս օրից ավել Հայաստանի փողոցներում քայլում էր ու հայտարարում, որ իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին, որ մեկ հոգին չի կարող Սահմանադրություն փոխել եւ ցմահ ղեկավարել: Եւ այս հանգամանքով պայմանավորված է, որ այսուհետ Հայաստանում իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը տեղափոխվելու է Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան, հետեւաբար՝ Սամվել Կարապետյան հարթություն, որտեղ կռվասեղանին վարչապետի պաշտոնն է լինելու: Իհարկե, Ելք-ը չունի խորհրդարանական մեծամասնություն, սակայն դժվար է ասել, թե խորհրդարանում Սերժ Սարգսյանի հեռացումից հետո ինչպես կքվեարկեն պատգամավորները: Իսկ միգուցե Սարգսյանը այս ծանր հարվածը թոթափելուց հետո առաջիկայում թիմի հետ քննարկի իր անելիքը ու անակնկալ մատուցի Կարապետյաններին, որոնք հավաստի տեղեկություններով մեծ աջակցություն են ունեցել Փաշինյանի շարժմանը, բայց այդ աջակցությունը եղել է ոչ բացահայտ: Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am