«Իշխանությունից ոչ մեկ չի լինելու վարչապետ, ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր վարչապետին». Նիկոլ Փաշինյան. ուղիղ
|
«Ես արդեն ասացի, որ իշխանությունից ոչ մեկ չի լինելու վարչապետ, ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր վարչապետին: Դա կլինի Հրապարակում և ժողովուրդն իր ցանկությամբ կհաստատի դա: Այդ գործընթացը պետք է լինի խաղաղ բանակցությունների պայմաններում, բոլորի հետ պետք է քննարկվի այդ հարցը: Մենք հաշիվ ենք տալիս այն բանին, որ ժողովուրդը հաղթել է և դա ամենակարևորն է: ժողովրդի հաղթանակը պետք է ունենա իր տրամաբանական ավարտը, այսինքն՝ նրա թեկնածուն պետք է դառնա վարչապետ և ոչ այլ ուրիշ անձ»,- միջազգային լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
|
