25-ամյա Ալեք Մինասյանը Կանադայում մեքենան քշել է մարդկանց խմբի վրա. 10 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր է /տեսանյութ/
|
BBC-ի փոխանցմամբ, Կանադայի Տորոնտո քաղաքում 25-ամյա Ալեք Մինասյանը մեքենան քշել է մարդկանց խմբի վրա, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր է:
Ոստիկանության հաղորդմամբ՝ նա միտումնավոր է հարձակում գործել: Ապացույցներ չկան, որ դա ահաբեկչություն է եղել:
Մինասյանը կապ չի ունեցել ծայրահեղական խմբավորումների հետ:
Երիտասարդի քաղաքացիությունը դեռևս անհայտ է:
|


