Սերժ Սարգսյանի կայացրած դժվար որոշումը մեծ լիդերի քայլ էր. ԱՄՆ դեսպան
«ԱՄՆ կառավարության, ժողովրդի անունից ուզում եմ գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի վերաբերյալ՝ վերջին շաբաթվա ընթացքում խաղաղ և արժանապատիվ կերպով իրենց բողոքի ակցիան իրականացնելու համար »,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություն եղավ, վարչապետը, ի վերջո, ժողովրդի ճնշման արդյունքում՝ հրաժարական ներկայացրեց, ի՞նչ տեսակետ ունի դեսպանն այս մասին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը գնահատում է նաև կառավարության, ոստիկանության ու անվտանգության ուժերի աշխատանքը։ «Ես ուզում եմ նաև գովեստով արտահայտվեմ կառավարության, ոստիկանության, անվտանգության ուժերի մասին, ովքեր վերջին տասնմեկ օրերի ընթացքում հանդես էին բերում զսպվածություն և արհեստավարժություն։ Եղել են արժանահավատ հաղորդումներ բռնության որոշ դրսևորումների մասին ցուցարարների դեմ, նաև՝ լրագրողների դեմ։ Անհրաժեշտ է, որպեսզի այս դեպքերով իրականացվի քննություն և մեղավորները պատժվեն օրենքով սահմանված կարգով», - նշեց նա։ Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր։
