«Իմ քայլը» նախաձեռնության քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ մեկնարկել է
Հանրապետության հրապարակից մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ: Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոստիկանության ներկայացուցիչներին ապահովել իրենց երթի բնականոն ընթացքը: Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել միջազգային լրատվամիջոցների հարցերին՝ նշելով, որ երեկոյան նրանց հրավիրում է ասուլիսի:
