Ադրբեջանական տեսանյութում երեւում է Իսրայելից գնված սպառազինությունը
Իսրայելական «Haaretz» թերթը գրում է, որ Ադրբեջանի կողմից տարածված հայրենասիրական երաժշտական հոլովակում կա իսրայելական արտադրության սպառազինությունը: Որոշ կադրերում երեւում է, որ ադրբեջանցի զինվորները օգտագործում են իսրայելական Aerospace Industries եւ Advanced Defense Systems ընկերությունների արտադրանքները: Մասնավորապես տեսանյութում ներկայացված է IAI Harop անօդաչու թռչող սարքի արձակումը, Typhoon համակարգը:
