Արտաշես Գեղամյանը իր աջակցությունն է հայտնել

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը հայատարարում է իր վճռական պաշտպանությունը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և 2018 թ. ապրիլի 21-ի նրա hայտարարությանը` կապված Հայաստանում առկա ներքաղաքական իրադրության հետ: Կուսակցության հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի քաղաքացիների և Հայրենիքի հանդեպ մեր պարտքն ենք համարում հայտարարել հետևյալը.

Այս օրերին Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղ գտած բողոքի դրսևորումները անխուսափելիորեն փոխակերպվում են իբր տարերային բողոքական ելույթների վրա հիմնված «ժողովրդավարական» ամենաթողության: Բողոքի ցույցերի ղեկավարների անկարողությունը համարժեք ընկալելու և գնահատելու Երևանում ու այլ քաղաքներում ստեղծված իրադրությունը կարող է հանգեցնել բողոքավորների նոր վերակազմավորման, ինչը և նրանց մատչելի կդարձնի դրսից կառավարվելու համար: Իրադրության հետագա քաոսայնացումը կարող է հանգեցնել երկրի կառավարման համակարգի էական խարխլման, ինչը ծայր աստիճան անթույլատրելի է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության անխուսափելի գերաճման պայմաններում: Բողոքի շարժման ղեկավարների հրաժարումը քաղաքական երկխոսությունից ու բանակցություններից, ինչպիսի բարետես պատճառաբանություններով էլ ուղեկցվելու լինի, ոչ այլ ինչ է, քան ռմբահարումն ու տարիներով հետաձգումը վարչապետ Սերժ Սարգսյանի խիզախ, խորապես հղացված, ճեղքումնային գաղափարների, այն է` համազգային նպատակների իրականացման ապահովում ներառական (ինկլյուզիվ) տնտեսական զարգացման հիման վրա, այդ աշ­խա­տանքը Հայաստանի Հանրապետության խաղաղ կյանքին ու անվտանգությանը սատարող բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ գործակցելու պատրաստակամություն ու վճռականություն: Հայաստանի Հանրապետությունում իրադրության ապակայունացման, ՀՀ վար­չապետին, կառավարությանն աջակցող քաղաքական ուժերի հետ կառուցո­ղա­կան երկխոսությունից խուսափելու, օրինազանց, հակաիրավական գործողութ­յունները կանխելու անկարողության ու անընդունակության համար պատաս­խանատվությունը լիովին ընկնում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և օրենքի խախտմամբ անցկացվող բողոքի ցույցեր կազմակերպող նրա աջակիցների վրա»:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am