«Սա հատկապես կարեւոր է ապրիլի 24-ի նախօրեին». «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը ողջունում են Հայաստանում քաղաքական երկխոսության վերականգնման միտումները եւ կոչ են անում բոլորին չկորցնել այս դրական իմպուլսը:
«Սա հատկապես կարեւոր է ապրիլի 24-ի նախօրեին», - ասում է Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով. «Ապրիլի 24-ը մեզ համար սուրբ է, խիստ կարեւոր է ցանկացած քաղաքակիրթ մարդու համար: Հարյուր տարի եւ ավելին մենք պահել ենք այս խորհուրդը Հայաստանում, Սփյուռքում եւ ողջ աշխարհում, եւ որեւ կերպ չպետք է անարգենք այն այսօր»:
«Այս տարի նշվում է նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-երորդ տարեդարձը: Մենք չենք կարող թույլ տալ հակառակորդներին շահարկել մեր ներքին անհամաձայնությունները»,- ընդգծեց Վարդան Գրեգորյանը:
«Մենք պետք է արժվանապատվորեն պաշտպանենք մեր ազգի վաղվա օրը: Եկեք չկորցնենք քաղաքակիրթ աշխարհի՝ ապրիլի 24-ին հայերին ուղղված աջակցությունը, քանի որ աշխարհը մեզ հետ ոգեկոչում է մեր նախնիների հիշատակը եւ հիշում նրանց, ովքեր օգնել են մեզ վերապրել»,- նշեց Ռուբեն Վարդանյանը:
Համահիմնադիրները լիովին վստահում են հայ ժողովրդի խոհեմությանը եւ համոզված են, որ արհավիրքների եւ դժվարությունների միջով անցած ժողովուրդը կարողանալու է հաղթահարել այսօրվա մարտահրավերը եւ շարունակել կառուցել իր ապագան: Համահիմնադիրները կոչ են անում անվերապահորեն հարգել մարդկանց իրավունքներն ու ազատությունները եւ երկխոսության միջոցով լուծել քաղաքական ու սոցիալական կոնֆլիկտները:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2018թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին Երեւանում: #AuroraPrize#GratitudeInAction

