Բակո Սահակյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը:
