Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է կառավարության հրաժարականը: «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը»,- գրված է հրամանագրի մեջ: Հիշեցնենք, որ այսօր հրաժարական է տվել վարչապետ Սերժ Սարգսյանը, ինչին էլ, ըստ Սահմանադրության պահանջի, պետք է հետեւի կառավարության հրաժարականը:
