Ոստիկան Աշոտը կոչ արեց գործընկերներին միանալ ժողովրդին
ՀՀ Ոստիկանության Հատուկ գումարտակի աշխատակից, գրանցված որպես ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ռոբերտի, գրառում է կատարել համաձայն որի կոչով դիմել է գործընկերներին: - Կոչ եմ անում ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներին հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները և միանալ ժողովրդին, - գրել է Աշոտ Ռոբերտին: Գրառումը մեկ ժամվա ընթացքում ստացել է Ֆեյսբուք սոցիալական կայքի հազարից ավելի օգտատիրոջ հավանություն:
