Սամվել Ալեքսանյանի հարվածը Վովա Գասպարյանին

Հայաստանում զանգվածային ցույցերը շարունակվում են 9-րդ օրը, իսկ ոստիկանությունը հիմնականում գործում է հանգիստ, ինչպես երբեւէ: Իմ քայլը շարժումը թերեւս բացառիկն է քաղաքացիների եւ ոստիկանության գրեթե իդեալական փոխըմբռնման ու հարգանքի տեսանկյունից: Լինում են, անշուշտ, միջադեպեր, քաշքշուկներ, սադրանքներ ու անհավասարակշիռ վերաբերմունքի դեպքեր, սակայն, եթե ոստիկանական գործողությունները համեմատում ենք նախորդ տարիների հետ, այն շատ ավելի մեղմ է, զգուշավոր, զուսպ եւ անգամ հարգալից: Եւ անգամ Բաղրամյան փողոցում տեղի ունեցած բախումը խորն անջրպետ չգցեց քաղաքացի-ոստիկան փոխըմբռնման ու հարաբեությունների միջեւ, ցուցարարների նկատմամբ ուժի կիրառելուց հետո ոստիկանները խմբով սկսեցին երգել պետական հիմնը՝ ասես համերաշխության ուղերձ հղելով: Եւ ակնհայտ է, որ ոստիկանությունը չափազանց զգույշ է գործում, որ առիթ չտա իշխանությանը մեղադրել ուժի կիրառման մեջ: Փոխըմբռնման մթնոլորտն այն մակարդակի է հասել, որ համացանցը վերջին երկու օրերին ողողված է ցուցարար-ոստիկան գրկախառնության բազմաթիվ լուսանկարներով: Եւ ուրեմն, խիստ տարօրինակ է, թե որտեղ է անհետացել ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ինչու է նա հեռացել ասպարեզից ու չի վայելում իր հաղթանակի դափնիները: Ինչու նա չի իջնում ցուցարարների շարքերն ու հրապարակավ ու ցուցադրաբար ցուցումներ տալիս, ինչպես 2015-ի Էլեկտրիկ Երեւանի ժամանակ էր, երբ ծնվեց ոստիկանապետի թեւավոր դարձած կոչը՝ <<Սթափվեք գժուկնր>> , իսկ <<գժուկները> ոստիկանապետի հայտնությունից հետո ոչ թե սթափվում էին, այլ դառնում ամբոխները խելագարված: Նրանց այդպիսին էր դարձնում Վովա Գասպարյանի սադրանքը՝ ինքնավստահ ու անբռնազբոս պահվածքն ու իր զորքի բռնի գործողությունները: Հենց այս նկատառումով էլ երեւի Վովա Գասպարյանին այս օրերին հեռու են պահում փողոցից ու հրապարակից, որպեսզի չգրգռեն մարդկանց կրքերը, չառաջացնեն ավելորդ լարվածություն, նրան այս պայքարում փոխարինում է Երեւանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ բնավորությամբ ավելի մեղմ, ավելի հավասարակշիռ, որն արդեն հասցրել է անգամ վայելել շատ ցուցարարների համակրանքը: Եւ ահա, այսպիսի պայմաններում պայքարի 9-րդ օրը Շմայս մականունով ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն ու գործող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, անցան հրապարակային գործունեության: Շմայսը ոչ ավել, ոչ պակաս վերցրեց ու Փարաքար գյուղի մոտ փակեց մարզերից Երևան եկող ճանապարհը։ Մի պահ նույնիսկ բոլորին այնպես թվաց, թե Շմայսը ճամբարափոխ է եղել ու անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը, ով կոչ է արել մեծ ճանապարհներ փակել: Բայց հետո ամեն ինչ պարզ դարձավ: Առաքել Մովսիսյանի հրահանգով հսկա բեռնատար ավտոմեքենան կանգնել էր Արգավանդի խճուղում` երկկողմանի արգելափակելով երթևեկությունն այն նպատակով, որ Էջմիածնից եկող ցուցարարները մայրաքաղաք չմտնեն: Բայց սա էլ դեռ քիչ էր, նա գործի էր դրել ոսկեղենիկ հայերենը եւ տեղանքը լիակատար կաթվածահար արել գարշահոտությամբ: Իսկ Սամվել Ալեքսանյանը ոչ միայն կեղտոտ բառապաշարն էր զենք դարձրել, այլ բառի բուն իմաստով ազատություն էր տվել ոտքերին ու ձեռքերին, իր զորքի հետ դուրս եկավ Մալաթիայի փողոցներ եւ քացիներով չեզոքացրեց ըմբոստ քաղաքացիներին: Սա այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանի մարտավարությանը ի պատասխան, ոստիկանությունը տարբեր խողովակներով վստահեցնում է, թե իրենց զորքը բավարար է ու չի հաջողվի ցանցային պայքարով ջլատել: Գուցե օլիգարխիան զգալով ոչնչանալու վտանգն ինքնագործունեություն էր ծավալում, բայց մյուս կողմից՝ դա նշանակում է, որ Փաշինյանին հաջողվել է ջլատել ոստիկանական ուժերը այնքան, որ գործի անցնի օլիգարխիան: Անի Սահակյան

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am