Թուրք զինվորականների կողմից ավերված քրդաբնակ քաղաքը (տեսանյութ)
Russia Today լրատվամիջոցի լրագրողներն այցելել են Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե քաղաք՝ թուրքական զինված ուժերի գործողությունից հետո, որը տևել է մի քանի ամիս, հաղորդում է korrespondent.net-ը։
Կադրերում երևում են հրետակոծության հետևանքով ավերված քաղաքի թաղամասերը:
Տեղի բնակիչը պատմել է, որ այդ նկուղում այրվել է մոտ 50 մարդ։
Հունվարի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան վճռականորեն պայքարելու է քրդերի և թուրքական տարածքում ինքնավարության նրանց ցանկության դեմ:
