Որն է լինելու իշխանության պլան Բ-ն

Ինչպես սպասելի էր, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո նորընտիր վարչապետն անցավ բիրտ գործողությունների: Քիչ առաջ բռնի կերպով բերման են ենթարկվել շարժումն առաջնորդող պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը,Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը: Ոստիկանությունը կրկին լուսաձայնային նռնակ կիրառեց, վայրագություններով բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների: Կասկած չկա, որ այս որոշումը կայացվել էր դեռեւս մինչ հանդիպումը, քանի որ Սերժ Սարգսյանը գիտեր, թե ուր է գնում եւ ինչ ելք է ունենալու: Չնայած նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կատարեց իր պատմական քայլը եւ հանդիպելու եւ երկխոսելու միջնորդական առաքելություն ստանձնեց, սակայն դրան հաջորդող րոպեներից ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից տեսանելի էր, որ հանդիպումն այդ անպտուղ է անցնելու: Փաշինյանը տեսաուղերձներ էր հրապարակում այն մասին, որ ինքը գնում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման բացառապես մեկ հարցի եւ օրակարգի շուրջ՝ դա Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է: Հանդիպման հենց առաջին իսկ րոպեներից նա պնդեց իր այդ հայտարարությունը, իսկ Սերժ Սարգսյանն արձանագրեց, որ Փաշինյանը բոլորովին այլ մտադրությամբ է ներկայացել հանդիպման.«Կարծում եմ թյուրըմբռնում կա, ես չեմ եկել ձեր պայմանները քննարկելու, ես եկել եմ քննարկելու ձեր հրաժարականի եւ իշխանության խաղաղ, անցնցում պայմանները»: Սրան հետեւեց Սարգսյանի կոշտ պատասխանը. «Դա քննարկում չի, դա շանտաժ է պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել Մարտի մեկից, եթե այդ տոնով պիտի խոսեք, ապա ինձ մնում է մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է, ընտրեք»: Փաշինյանը պատասխանեց, որ չի ընդունում սպառնալիքների լեզուն եւ Սերժ Սարգսյանը չի պատկերացնում իրավիճակը, քանի որ Հայաստանում իշխանությունն անցել է ժողովրդին. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը չի կարող խոսել»: Սերժ Սարգսյանն ասաց, որ նման պայմաններում ինքը ցանկություն չունի շարունակելու խոսակցությունը և հեռացավ։ Երկխոսությունից էլ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նույնպես իրականում բանակցությունների նպատակով չէր ներկայացել հանդիպման, նա եկել էր հստակ ուղղելու իր ուղերձը աշխարհին, որպեսզի հաջորդիվ գործողությունները միջազգային հանրության աչքին այսպես ասած հասկանալի լինի: Այն, որ Սերժ Սարգսյանը նախորդ իշխանություններից տարբերվել է իր համեմատաբար դեմոկրատական գործելաոճով եւ մերժել է կտրուկ գործողությունները: Եւ հիմա նա ներկայացավ հանդիպմանը իր հստակ ուղերձները հղելու համար: Այսպիսով՝ ուղերձ առաջին, նա աշխարհին ցույց է փորձում տալ, թե ինքն արեց իր դեմոկրատական քայլը՝ընդառաջ գնալով ընդվզող ժողովրդին ու հայտնելով երկխոսության պատրաստակամության մասին, երկրորդ՝ շեշտեց, որ Նիկոլն այն գործիչն է, որն ուղղակի պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի հարցում եւ հիմա էլ չի գիտակցում պահի պատասխանատվությունը, երրորդ՝ առաջիկայում ինչ էլ տեղի ունենա, պատասխանատվությունն ընկնելու է Փաշինյանի ուսերին եւ, վերջապես, վերջին ուղերձը, ինչը Սերժ Սարգսյանը շեշտեց իր խոսքում, թե Փաշինյանն իրավունք չունի օրինական իշխանության, այսինքն՝ պետության դեմ նման դիրքորոշում դրսեւորել, ասել կուզի՝ Սարգսյանը իրեն մանեւրի դաշտ բացեց հետագա գործողությունների համար, թե ամեն բան արվել է պետական անվտագության շահերից: Այսպիսով իշխանության եւ ընդդիմության միջեւ այրվեցին ոչ միայն բոլոր կամուրջներն, այլ իշխանությունն անցավ բիրտ գործողությունների, քանի որ առջեւում անչափ վտանգավոր՝ ցեղասպանության տարելիցի օրն է, երբ Հայաստանը բազմաթիվ հյուրեր է ընդունում եւ հազարավոր մարդիկ են բռնում Ցեղասպանության զոհերի հուշակոթողի ուղին: Ինչ երաշխիք, որ այդ օրը Փաշինյանը բողոքավոր քաղաքացիներին չէր ուղղորդելու դեպի վարչապետի նստավայր ու իշխանափոխությունն անխուսափելի չէր լինելու: Իշխանությունը կանգնած էր բարդ ընտրության առջեւ, քանի որ հայտարարել արտակկարգ դրություն, նշանակում է, թույլ չտալ համայն հայությանն իրենց պարտքը կատարել անմեղ զոհերի հիշատակին: Ելք-ը առաջնորդող պատգամավորներին առժամանակ չեզոքացնելն էր, օրենքը թույլ է տալիս երեք օր պահել անազատության մեջ, այդ ժամկետը լրանում է ապրիլի 25-ին: Ի՞նչ է անելու իշխանությունն 25-ից հետո, արդյոք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացվի ԱԺ,կամ կհայտարարվի արտակագր սրություն, դեռ ոչինչ չի հասկացվում, ինչպես որ տեսանելի չէ, թե որն է Փաշինյանի պլան Բ-ն, արդյոք ունի նա գծած ծրագիր, թե իրենց բերման ենթարկելուց հետո ովքեր են առաջնորդելու շարժումը: Անի Սահակյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am