Հրապարակը դեմ է Նիկոլին

Երևանի Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող բազմամարդ ցույցում «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանին մերժելը խորը կասկածներ են առաջ բերել՝ ով եւ ինչու է հակասում Նիկոլ Փաշինյանի հռչակած սկզբունքներին: Ինչպես տեսանք, Փոստանջյանը ցանկանում էր հարթակից ելույթ ունենալ, սակայն հանրահավաքի կազմակերպիչները հրաժարվեցին հարթակ տրամադրել նրան:Նրանք բարձրախոսը մի կերպ խլեցին Փոստանջյանի ձեռքից, ով եկել էր ու իր բազմահազար հայրենակիցներին ասելիք ուներ: Կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում էր հայտնվել Զարուհի Փոստանջյանը, ում առաքելությունը տարիներ շարունակ իշխանությունների դեմ պայքարն է եղել, ում պայքարը հանուն Հայաստանի հանրապետության արժանապատիվ քաղաքացինեի իրավունքների ու շահերի համար է եղել: Կին, որը մեղմ իր անկոտրում կամքի, երբեմն միանշանակ չընկալելի գործունեության շնորհիվ դժոխքի է վերածել իշխանությունների կյանքը, կամ նվազագույնն անհարմարություն ստեղծել իշխանությունների համար, քաղաքական գործիչ, որին պետության ու ժողովրդի շահը մղել է ցանկացած քայլի ու գործողության՝ դուրս բերելով ստանդարտ իրավիճակներից: Նրա պարագայում հարթակի մերժողականությունը չէր կարող բազմաթիվ քաղաքացիների համակրանքին արժանանալ,եւ այս իրավիճակն է, որ փորձեց փրկել Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: «Ես ելույթ եմ ունենում, որովհետև տգեղ միջադեպ տեղի ունեցավ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները թույլ չտվեցին Զարուհի Փոստանջյանին ելույթ ունենալ, որովհետև վերապահմամբ են մոտենում նրա խոսքին: Շարժումը սկսվելուց առաջ Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է: Մի արեք նման բան, այստեղ ծախվածներ չկան»,- հայտարարեց Հակոբյանը: Անհասկանալի էր , թե ում էր ուղղված <<մի արեք>> կոչը՝ արդյոք Զարուհի Փոստանջյանին, թե ցուցարարներին , մասնավորապես, ՔՊ անդամներին, որոնք , փաստորեն, Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հաշված ժամեր հետո դեմ են գործում վերջինիս սկզբունքներին ու հրապարակում ատելության, մերժման մթնոլորտի ծլեր նետում, բարիկադներ գցում պայքարի դուրս եկած ժողովրդի միջեւ: Մինչդեռ դեռեւս ապրիլի 13-ին, երբ Հայաստանի մարզերում տասը օր շարունակ քայլել-անցնելով Երեւան վերադարձած Փաշինյանը Ազատության հրապարակի հարթակից կոչ արեց ընդդիմադիր դաշտին միավորվել հրապարակում եւ ներել իրար, միավորվել եւ մոռանալ նախկինում ունեցած տարաձայնությունները, փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքները: Միավորվել, քանի որ դա է պահանջում երկրի, պետության շահը: Եւ ի վերջո, խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հանուն ընդհանուր գաղափարի, հանուն համատեղ նպատակի միացավ մի մարդու՝ Էդմոն Մարուքյանին, որին դրանից շաբաթներ առաջ համարում էր իշխանության պրոյեկտ: Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am