Անգամ խաղաղ հավաքը կարող է ոստիկանության կողմից դադարեցվել.Դավիթ Հարությունյան
«ՀՀ-ն խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչում է և հետամուտ է լինելու այդ իրավունքի հարգմանը: Միաժամանակ պետք է նշեմ, որ ինչպես ցանկացած այլ երկրում, հավաքները կարգավորվում են օրենսդրությամբ և ենթադրում են որոշակի գործընթացների՝ հավաքները օրինական անցկացնելու հետ կապված: Այդ գործընթացները վերջին օրերին չեն պահպանվել», - միջազգային լրատվական գործակալությունների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Անգամ խաղաղ հավաքը կարող է ոստիկանության կողմից դադարեցվել այն դեպքում, երբ անհամաչափ խախտվում են այլոց սահմանադրական իրավունքները կամ հանրային շահերը: Երեկ ոստիկանությունը նման որոշում է կայացրել: Ցանկացած կոչ՝ չենթարկվելու ՀՀ օրենսդրությանը, առաջացնում է քրեական պատասխանտվություն», - նշել է նա: Դավիթ Հարությունյանը նաև ուրախություն է հայտնել երեկ Հանրապետության հրապարակից հնչած կոչերի կապակցությամբ՝ ուղղված խաղաղ, առանց զենքի հավաքն իրականացնելուն այնպես, որպեսզի անհամաչափ չսահմանափակվեն այլոց սահմանադրական իրավունքները:
