ՄԻՊ-ն այցելել է ձեբակալված 2 պատգամավորներին, նաեւ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Գրիգորյանին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանըգիշերն այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, ինչպես նաև Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին և ձերբակալված մի շարք այլ անձանց:
Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ, ստուգվել են պահման պայմաններն ու համապատասխան փաստաթղթերը:
Դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից չեն ներկայացվել:
Պատգամավորների կողմից բարձրացվել է նաև ռադիոընդունիչի հարց՝ նորություններին ծանոթանալու
նպատակով, որոնք տրամադրվել են: Երկու ձերբակալվածի դեպքում բարձրացվել է զանգի իրավունքի հարց, որն ապահովվել է:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների ողջ ծավալով քայլեր ձեռնարկելու նպատակով: Առանձնազրույցների ընթացքում բարձրացված բոլոր հարցերի, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հիմքերի հետ, գրություններ կհասցեագրվեն քրեական հետապնդման մարմիններին:
