Ինչ են հուշում ու պարտադրում աստղերը

2015թ. թվականին հունիսին Երեւանն այլ կյանքով էր ապրում: Երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան, սկսվեց նստացույց, քաղաքի ծայրամասերում եւ անգամ կենտրոնական հատվածում ապրողներից շատերը բողոքի ակցիայի մասին իմացան միայն այնքանով, որ մարդիկ փակել են փողոցն ու խանգարում են երթեւեկությանը: Սակայն «Էլեկտրիկ Երեւանը» համաքաղաքային դարձավ, ինչ-որ պահի նաեւ՝ համահայաստանյան: 2018 թվականի ապրիլ, թվում էր, թե ճակատամարտն իսկապես ավարտվել է եւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ռազմի դաշտ են մեկնում, երբ ավերածություններից բացի այլ բան չի մնացել , քանզի 2017-ի ապրիլին ՀՀԿ-ն արդեն հաղթել էր կռվում, հերթական անգամ յուրացրել իշխանությունը , ուստի մեկ տարի անց առանց դիմադրության Սերժ Սարգսյանին կընտրվի վարչապետ, սակայն դա միայն թվում էր: Ինչպես երեք տարի առաջ էր՝ մարդիկ Բաղրամյան պողոտա էին գալիս միմյանց հետ շփվելու, գաղափարներ կիսելու, գիրք կարդալու, երգելու ու պարելու, խաղալու կամ պարզապես զբոսնելու, մայրաքաղաքում մի մի որոշ ժամանակ համատարած փոխըմբռնման մթնոլորտ էր, որ կարող էինք իրար հասկանալ, միմյանց սիրել, չաղտոտել մեր քաղաքը ու չարությամբ չլցվել միմյանց հանդեպ, առավել ընդգրկուն մասշտաբներով այսօր է: Անկախ նրանից՝ ով ինչ նպատակ էր հետապնդում Էլեկտրի Երեւանի ժամանակ կամ ով ինչ արդյունքի հասավ այդ պայքարով, էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ բողոքող երիտասարդների ու ոչ երիտասարդների գոնե մեծ մասի պահվածքում անկեղծություն ու սեր կար միմյանց հանդեպ եւ լավ երկիր ունենալու անհագ ցանկություն: Երեք տարի հետո փոխվել է մասշտաբայնությունը, մայրաքաղաքից տարածվել ողջ Հայաստանով մեկ: Այս շարժմանը գիրք չեն կարդում եւ ոչ էլ խաղում, այստեղ քայլում են ու վազում՝ օր առաջ իրագործելու լավ երկիր ունենալու սեփական Քայլը: Ինչպես էլեկտրիկի ժամանակ, այսօր էլ շարժմանն աջակցում են հայրենի մտավորականության ու արվեստի գործիչները, պարզապես հայտնի մարդիկ, սակայն երեք տարի առաջ նրանց քայլն այսքան խոցելի չէր, որքան հիմա է: Եթե մարդիկ, այդ թվում իշխանանության հովանու ներքո ապրող դերասանը, երգիչը կարող էին բողոքի ձայն բարձրացնել Ռուսաստանի կողմից պարտադրված հոսանքի գնի թանկացմանը ու ներվել, ապա այսօր բոլորովին այլ է իրավիճակը: Կոնկրետ խնդիր է դրված ՝ <<Մերժել Սերժին>>, իսկ միայն այս կարգախոսին ծափահարելը մահացու կարող է դառնալ շատ ու շատերի համար: Խոսքն անշուշտ Ռուբեն Հախվերդյանի, Լալա Մնացականյանի եւ մյուսների մասին չէ, որոնք որեւէ թելով կապված չեն իշխանություններին եւ բոլոր ժամանակներում իշխանությունների երեսին են նետել նրանց թերությունները, այլ բոլոր մնացածների, որոնց մշտապես գնացել են իշխանությունների գծած հունով եւ փոքրիկ շեղումն այդ հունից ցանկացածի համար ճակատագրական է դարձել: Այսպիսով հանրահավաքին են միացել ու աջակցություն հայտնել «Արմենիա» ՀԸ «Նռան հատիկ» սերիալի դերասանուհիներ Ջուլիետա Ստեփանյանը եւ Ալինա Մարտիրոսյանը, ինչպես նաեւ այլ հեռուստասերիալային աստղեր Անուշկա Մարգարյանը, Բեն Ավետիսյանը, Հայկ Չոմոյանը, հաղորդավար Հովհաննես Ազոյանը եւ անգամ Անժելա Սարգսյանը՝ Լոսում: Նկատի ունենալով այս իշխանությունների ձեռագիրը, մարդիկ, որոնք մերժում են Սերժին, նույն պահից մեղմ ասած կմերժվեն նաեւ բոլոր հեռուստաընկերությունների կողմից, կմերժվեն բոլոր սերիալներից եւ առհասարակ ասպարեզից: Մի՞թե այլեւս լցվել է բոլորի համբերության բաժակը, մի՞թե դերասանները պատրաստ են մի օրում կորցնել ամեն ինչ՝ իշխանափոխության աղոտ հեռանկարի դիմաց, ցույց կտա ժամանակը: Հիշեցնենք, սակայն, որ 2015-ին, երբ ցուցարարները շարունակում էին պարել Բաղրամյան պողոտայի վրա, Մոսկվան համաձայնեց թույլ տալ դատել ռուս զինվոր Վալերի Պերմյակովին Գյումրի քաղաքում, որտեղ հունվարին տեղի էր ունեցել սարսափելի ողբերությունը:Մոսկվան նաև վերջապես խոստացավ 200 մլն դոլար հատկացնել մեր պաշտպանության համար, մինչդեռ նախկինում Ռուսաստանը զինում էր միայն Ադրբեջանը: Միգուցե այսօր կրկնությունն է 2015-ի, իսկ թե որն է լինելու մեր ձեռքբերումը, ժամանակը շատ սպասեցնել չի տա: Անի Սահակյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am