Վերջին հանդիպումից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հակված չէ քաղաքական քննարկումների. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ փողոցներում եւ հրապարակներում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության իշխանությանը: Բողոքի այսօրինակ դրսեւորումները բնորոշ են ժողովրդավարական պետություններին: Հարգելի հայրենակիցներ, ամենայն մանրամասնությամբ հետեւել եմ ծավալվող բոլոր իրադարձություններին, հանրահավաքների ընթացքին, կազմակերպիչների եւ իրավապահ մարմինների քայլերին ու հռետորաբանությանը: Ցավոք, որոշ դեպքերում արձանագրվել են նաեւ իրավախախտումներ, այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքեր, որոնց նկատմամբ իշխանությունը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված վերաբերմունք՝ հաճախ գնալով զիջումների: Միջազգային տարբեր հարթակներից, Սփյուռքից, քաղաքացիական հասարակությունից, բազմաթիվ քաղաքական ուժերից, ինչպես նաեւ իշխանության կողմից հնչել են բանակցելու, քննարկումներ կազմակերպելու, իրավիճակը սրացումից զերծ պահելու բազմաթիվ հորդորներ: Հանրապետության նախագահն անձամբ է այցելել դժգոհությունների ամենաթեժ հարթակ ու անձամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հորդորել նստել քաղաքական երկխոսության: Դրան հաջորդել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ցավոք, այս վերջին հանդիպումից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հակված չէ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական քննարկումների, փոխզիջումների, ինչն էլ հնարավորություն պիտի տար կանխելու հնարավոր ծանր հետեւանքները, հանդարտեցնելու վիճակն ու սկսելու կառուցողական աշխատանք: Այս իրավիճակում, երբ մերժելով քաղաքական երկխոսությունը, ընտրելով ամեն ինչ կամ ոչինչ մարտավարությունը, բողոքի միջոցառումների կազմակերպիչներն ու առաջնորդները պարտավոր են գիտակցել, որ դրանով հետագա բոլոր զարգացումները, այդ թվում ամենածանրը, վերցնում են իրենց ուսերին եւ կրելու են համարժեք պատասխանատվություն: Ուստի, գնահատելով ստեղծված իրավիճակը, գիտակցելով կարգ ու կանոն հաստատելու պետության պարտականությունը՝ կոչ եմ անում ցուցաբերել ողջախոհություն, արժեւորել յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքները, պարտականությունները եւ նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական եւ իրավական բոլոր գործիքները՝ իրավիճակի անցնցում եւ ողջամիտ հանգուցալուծմանը հասնելու համար: Զսպվածության ու հանդուրժողականության կոչ եմ անում մեր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին, մեր քույրերին ու եղբայրներին, մեր զավակներին ու երիտասարդներին: Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am