Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, աշխատանքից տուն վերադարձող Եղիզարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում, ուժ գործադրելով, ցրել հրապարակը արգելափակած մեքենաների ցույցը։
Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, վեց֊յոթ ոստիկաններ հարձակվել են Եղիազարյանի վրա։ Աշխատակիցը կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը և այն հստակ ցուցադրել է, բացի այդ մի քանի անգամ զգուշացրել է, որ ինքը «Ազատություն» ռադիոկայանից է։ Անտեսելով այս ամենը՝ ոստիկանները նրան տապալել են գետնին և ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել, մասնավորապես՝ մեջքի և ստամոքսի հատվածներում։ Ոստիկանները նրան թողել են այն բանից հետո, երբ միջադեպին խառնվել են անցորդները։
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը