«Ոչ ադեկվատ է ոչ թե իշխանությունը, այլ Նիկոլ Փաշինյանը ու նրա գործողությունները». Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրում է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տապալվեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ, սկսած ապրիլի 18-ից՝ իշխանությունները երկխոսության, հանդուրժողականության և համերաշխության կոչ են արել: «Ապրիլի 18-ին ես` որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, որպես Հանրապետական կուսակցության խոսնակ, ապրիլի 19-ին` նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՅԴ-ն, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը, քաղաքական ուժերը, երեկ արդեն բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպություններ` երկրապահներից մինչև վիրահայերի միասնություն, կոչ են արել երկխոսության: Երեկ տեղի ունեցավ նախագահի և Փաշինյանի հանդիպումը, և այսօր վարչապետ Սարգսյանի ներկայությունը վառ ապացույցն է նրա, որ իշխանությունը խնդրի լուծումը տեսնում է բացառապես երկխոսության, հանդուրժողականության և համերաշխության ճանապարհով: Սակայն ցավալիորեն և ափսոսանքով պետք է նշեմ, որ կողմերից մեկը, իսկ ավելի կոնկրետ` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, ոչ թե երկխոսելու, այլ նախապայմաններ դնելու կամ իր պայմանները թելադրելու: Այդպես բանակցություն չի լինում: Եվ ինքը ուղիղ եթերում նշեց, որ չի եկել երկխոսելու: Այսինքն, ի՞նչ, եկել էր վերջնագրերով խոսելո՞ւ: Սա է խնդիրը»,- ասաց Շարմազանովը: Անդրադառնալով իշխանություններին ոչ ադեկվատ լինելու մեջ մեղադրելու Փաշինյանի հայտարարություններին` Շարմազանովը նշեց, որ ոչ ադեկվատ է ոչ թե իշխանությունը, այլ Նիկոլ Փաշինյանը ու նրա գործողությունները: Ոստիկանությունն այս օրերին զսպվածություն և հանդուրժողականություն է ցուցաբերել, բայց ամեն ինչ անվերջ չի կարելի կաթվածահար անել: Կա քաղաքական խնդիր, բերեք լուծենք, քննարկենք, օրենսդրական փոփոխություններ անենք, ընդդիմությանը նոր իրավունքներ տրամադրենք, քննարկենք քաղաքական օրակարգը: Բայց գալ նստել և ասել, որ ես չեմ եկել երկխոսելու, այլ եկել եմ ասելու, որ պետք է գնաս, այն դեպքում, երբ կա լեգիտիմ ընտրված խորհրդարան և իշխանություն, երկխոսություն չէ: Եվ ի սկզբանե այսօրվա բանակցությունները տապալվեցին, որովհետև կողմերից մեկը չէր եկել երկխոսելու, մենք ևս մեկ անգամ երկխոսության կոչ ենք անում, հանդուրժողականության կոչ ենք անում, բոլորին համերաշխության և խնդիրը բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու կոչ ենք անում, սակայն ոչ երբեք հասարակության մի խմբի կողմից պայմանները թելադրելու»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Հարցին` ի՞նչ քայլերի է պատրաստ գնալ իշխանությունը բողոքի ցույցերին մասնակցող քաղաքացիների և այդ գործողությունների կազմակերպիչների դժգոհությունը մեղմելու համար, Շարմազանովն ընդգծեց, որ իրենք պատրաստ են երկխոսել քաղաքական օրակարգի շուրջ: «Իշխանությունն իր բացառիկ համերաշխ և հանդուրժողական գործողություններով ցույց է տվել, որ իշխանությանը պետք չէ ապակայունացում: Մենք մեր երկրում թշնամիներ և հակառակորդներ չունենք: Ամենառադիկալ ցուցարարից մինչև ամենահանգիստ ցուցարարը մեր եղբայրներն ու քույրերն են: Բայց երբ դու գնում ես բանակցությունների, պետք է իմանաս, որ կա քաղաքական օրակարգ: Դու գնում ես և ասում ես ես չեմ եկել երկխոսելու: Մերժողականությունը չարիքն է ամեն ինչի: Իսկ պարոն Փաշինյանն այսօր գնացել էր մի օրակարգով` մերժողականություն, այլ ոչ թե երկխոսություն: Մենք առաջարկում ենք ոչ թե մերժողականություն, այլ երկխոսություն, ինչի մասին երեկ խոսում էր նաև պարոն Էդմոն Մարուքյանը և շատ քաղաքական ուժեր, իսկ երկխոսության վայրը խորհրդարանն է»,- նշեց նա: Անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է նոր հանդիպում վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ինչի մասին ցանկություն է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից: «Մենք եկել էինք երկխոսելու, և ուղիղ եթերում տեսաք, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը եկել էր և ցուցարարների ղեկավարի հետ հանդիպում էր: Ես մեր նորանկախ պատմության մեջ նման բան չեմ հիշում: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանն է գնացել, հանդիպել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը: Չեմ ասում վատ են արել, բայց իրականությունն եմ ասում: Ինչպես չէր եղել նաև, որ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ այս ամենը, այս էներգիան կարելի է օգտագործել շատ ավելի լավ` հանուն մեր երկրի բարեփոխման, հզորացման, այլ ոչ թե ընդդեմ: Ընդդեմը չարիք է, եկեք աշխատենք հանուն. իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ցուցարարներն էլ, քաղաքացիներն էլ, լրագրողներն էլ, բոլորս: Իմ կոչը բոլորին` սթափվենք ու գնանք երկխոսության ճանապարհով»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am