«Իշխանությունների արձագանքն ու գործողությունները պետք է բխեն միայն ժողովրդի, պետության շահից». Վարդան Օսկանյան
Անընդունելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ու բողոքի շարժման մյուս անդամների ձերբակալությունը, ոստիկանության բռնի գործողությունները։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ակնհայտորեն ժողովրդական շարժում է, ուստի իշխանությունների արձագանքն ու գործողությունները պետք է բխեն միայն ժողովրդի, պետության շահից։ Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ ՀՀ նախկին ԱԳ նախարար
