Սու-24 ռուսական օդանավը եւ Ղարաբաղում հայկական ուղղաթիռը խոցելը հանցագործություններ են
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստից հետո ճեպազրույցում, լրագրողներին ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստանը Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելը հանցագործություն է համարում ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի ԶՈւ կողմից Ղարաբաղում հայկական ուղղաթիռը խոցելը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության լուծումը, ինչպես ցանկացած այլ հակամարտության լուծում, տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, 3 համընդհանուր սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառման կամ դրա կիրառման սպառնալիք։ Ինչպես նշեց՝ ՀԱՊԿ ԽՎ նախագահ Սերգեյ Նարիշկինի դերը այդ կազմակերպության դերը բարձրացնելու գործում։
