Փաշինյանը կբանակցի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց ոչ կառավարական շենքերում

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած զրույցը: Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը բանակցությունների կոչ է արել, որին ի պատասխան ինքն ասել է, որ ժողովուրդը երեկ տվել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու հորդորի պատասխանը եւ ասել, որ ուշ է: «Նա ասաց, որ ինքը մտահոգված է իրավիճակով, ես ասացի, որ այստեղ հավաքված ժողովուրդն էլ մտահոգված իրավիճակով, ավելին՝ գիտեն լուծումը, թե ինչպես պետք է փարատեն մտահոգությունները, իսկ լուծումը Սերժ Սարգսյանի հեռացումն է:

 Նա ինձ ասաց՝ հիմա ի՞նչ, բանակցելու կարիք չկա՞, ես ասացի, որ երեկ հանրահավաքում ասել եմ, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացումը: Այո՛, մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատաստ ենք բանակցել: Ըստ էության՝ նա հարցրեց՝ ի՞նչ ֆորմատով և որտեղ,  ես ասացի, որ, քանի որ ինքը այս քաղաքականության մաս չէ, ես նրան հրավիրել եմ Հանրապետության հրապարակ, բայց Սերժ Սարգսյանին չեմ կարող հրավիրել, որովհետև վստահ չեմ, որ կկարողանամ նրա ներկայությամբ այստեղ իրավիճակ կառավարել»,- ասաց նա:
Նա  շեշտեց, ինքը կառավարական որևէ շենքում չի  հանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, միայն 3-րդ` չեզոք տեղում: Նա ևս մեկ անգամ արձանագրեց, որ ինքը միայն կբանակցի Սերժ Սարգսյանի վարչապետությունից հեռացման և իշխանություն անցնցում փոխանցելու շուրջ:  Փաշինյանը ներկայացրեց իրենց ճանապարհային քարտեզը: «Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, որը կընտրի այս հրապարակում: Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություն է լինում Ընտրական օրենսգրքում ու Կուսակցությունների մասին օրենքում: Ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ կարող է տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, քաղաքական պայմանավորվածության արդյունքում օրենքով սահմանված ժամկետում ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, որից հետո օրենքի ուժով արտահերթ խորհրդարանական ընտրություններ է հրավիրվում:Սա մեր  միակ պլանը չէ՝ կա նաև պլան Բ եւ Գ»,- ներկայացրեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը մտավախություն է հայտնել՝ բռնությունների հետ կապված, որին ի պատասխան Փաշինյանն ասել է. «Ես ասացի՝ ինչո՞ւ պիտի լինեն բռնություններ, հայտարարեցի, որ մեր կողմից պաշտոնապես երաշխավորում եմ, որ մեր շարժման որեւէ մասնակից, որեւէ բռնություն չի գործադրելու: Մենք բռնություն գործադրելու որեւէ ծրագիր չունենք, մենք մեր կողմից բացառում ենք բռնության գործադրումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am