Ուզում եք՝ ծեծեք ինձ, ես չեմ հակադարձելու.Դավիթ Սանասարյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ նկարիչ Կարեն Արեյանը: «Ժողովրդի կողմը անցնելով՝իշխանությունները  վերջ կդնեն «մեր բոլորիս գլխին կուտակված խնդիրներին:  Արե՛ք այդ քայլը, և հավատացեք, կդառնաք աշխարհի ժողովուրդների սրտում հերոս»,- ասաց նա: Նկարիչը նորից դիմեց ոստիկաններին՝ ասելով․ «Դուք դուրս եք եկել ժողովրդի սրտից, ձեր արյունը այս ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների, ինչը ավելի կարևոր է»: Գերմանիայի Թյուրինգի նահանգի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Վարդանյանը   կոչ արեց աշխարհի բոլոր հայերին գալ Հայաստան: «Մենք ամեն մի հայի կարիքը ունենք: Մենք ձեր կարիքը ունենք:Մի սպասեք, որ հայրենիքում իրավիճակը լավանա ու նոր վերադառնաք,- հիմա՛ վերադարձեք»,- ասաց նա: Նա, դիմելով Սփյուռքի հայերին, ասաց, որ պետք չէ անվստահությամբ վերաբերել այս շարժմանը: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին պետք է վստահել: Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը իր խոսքում նշեց.«Այ ժողովուրդ, այս օրերին դու ցույց տվեցիր երկար տարիներ ծամծմված միտքը՝ քո հավաքական ուժի մասին, իսկ այսօր քո հավաքական ուժն արդեն պատմություն է ստեղծում:  Հայ ժողովրդի հավաքական ուժն արդեն ճակատագրեր է փրկում: Նայեք ցանկացած փողոց, ցանկացած քաղաքացու աչքին և կտեսնեք լույսը, սերն ու ժպիտը, որին երկար եք սպասել:

 Այսօր մենք այստեղ ենք, ոչ թե նրա համար, որ ատում ենք այդ մարդուն, այլ այստեղ ենք, որովհետև սիրում ենք մեր երկիրը, քաղաքացուն, զինվորին ու ոստիկանին»: Դավիթ Սանասարյանը նաև հորդորեց որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն  չկիրառել, անգամ, եթե իրենց նկատմամբ կիրառվի.«Ուզում եք՝ ծեծեք ինձ, ես չեմ հակադարձելու»,- շարունակեց Դավիթ Սանասարյանը:
 

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am