«Բռնությունների ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը. «Իմ քայլը» համաժողովրդական շարժման հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ներառյալ` Երևան քաղաքում, վերջին օրերին արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ բնակաչության նկատմամբ համակարգային բնույթ կրող մի շարք անօրինական գործողություններ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, խախտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայամանագրերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, ՀՀ Հավաքների ազատության մասին օրենքի և այլ իրավական ակտերի պահանջները. 1. Կոպտորեն խախտվում են մարդու՝ խաղաղ հավաքներին մասնակցելու, անհնազանդություն իրականացնելու, ազատ տեղաշարժվելու, ինչպես նաև սեփականության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները, 2. ՀՀ ոստիկանության ծառայողները, առանց ներկայանալու, առանց տարբերանշանների, հաճախ քաղաքացիական հագուստով, չունենալով որևէ իրավական հիմք, անհամաչափ և առանց անհրաժեշտության, ինչպես նաև բռնության գործադրմամբ զանգվածաբար ձերբակալում և բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին, այդ բռնություններին բացականչություններով արձագանքող պատահական անցորդներին և զանգվածային լրտվության միջոցների ներկայացուցիչներին, ինչը զուգորդվում է մարդկանց գույքի, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների վնասմամբ, 3. ՀՀ ոստիկանության ծառայողները բաժանմունքներ բերման ենթարկածներին ստիպում են հրաժարվել փաստաբանական ծառայություններից, առանց արձանագրություններ կազմելու ապօրինի պահում են օրենքով սահմանված երեք ժամից ավելի, 4. Խաղաղ ցույցերը որակվում են որպես մասսայական անկարգություններ, և այդ պատրվակով հարուցվում են քրեական գործեր, այնուհետև ցույցի մասնակիցների նկատմամբ առաջադրում են մեղադրանքներ, իրականացվում են կալանավորումներ: 5. Պետական գործիչները և տարբեր աստիճանի պաշտոնյաները խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման սպառնալիքներ են հնչեցնում՝ ապահովելով բնակչության շրջանում վախի մթնոլորտի պահպանումը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ մեր շարժման առաջին իսկ օրից մենք անդադար հայտարարել ենք, որ մեր շարժումը կրում է բացառապես խաղաղ բնույթ, մեր շարժման խորհրդանիշներից են վեր պարզած բաց ձեռքերը, և մենք բազմաթիվ օրինակներով ապացուցել ենք, որ գործում ենք միմիայն այս տրամաբանության սահմաններում: Հետևաբար, տեղի ունեցող բռնությունների ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը: ՀՀ ոստիկանության ղեկավարությանը և աշխատակիցներին, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության զանազան պաշտոնյաներին և թիկնապահական ջոկատներ ունեցող ներկայացուցիչներին հիշեցնում ենք, որ հրամանով ապօրինություններ կատարելը չի ազատում պատասխանատվությունից: Սույնի կապակցությամբ հրավիրում ենք ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ինչպես նաև այլ միջազգային կառույցների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դեսպանությունների, Հյուման ռայթս վոթչի, Ֆրիդոմ հաուսի, Ամնեսթսի ինթերնեշնլի անհետաձգելի ուշադրությունը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am