Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության ու բռնության կոչերի տարածում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել` անդրադառնալով երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին եւ այս ընթացքում զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «1. Երկրում ստեղծված խիստ լարված մթնոլորտի պայմաններում անփոխարինելի նշանակություն ունեն զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողների աշխատանքը: Կարևոր է նաև սոցիալական ցանցերի դերը, որոնք նույնպես ազատ խոսքի բաղադրիչ են: 2. Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հատուկ ուշադրությամբ է հետևում լրագրողների բնականոն աշխատանքի ապահովմանը: Նրանց անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ու պաշտպանվածությունը մեր երկրում ժողովրդավարության զարգացման գրավականներից է: Այս առումով, մտահոգիչ է այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտն ու նրա նկատմամբ կիրառված բռնությունը: Կարևոր է, որ այս փաստով արդեն իսկ նախաձեռնվել է քննություն: Հաշվի առնելով հաճախակի դարձող բռնությունների դեպքերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է լրագրողներին չգտնվել բռնության գործադրման կամ բռնության իրական վտանգ պարունակող վայրերից: 3. Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ահազանգեր ստանալ ծնողներից կապված իրենց երեխաների պաշտպանվածության հետ: Հատկապես անհանգստացնող են ծնողների մտահոգությունները՝ կապված իրենց երեխաների գտնվելու վայրերի ու նրանց անվտանգության հետ: Դարձյալ վերահաստատում ենք, որ երկրում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում երեխաների լավագույն շահից չի բխում հավաքներին կամ երթերին մասնակցելը: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շարունակում են գործադրվել բոլոր ջանքերը՝ երաշխավորելու համար երեխաների իրավունքները: 4. Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ուսումնասիրությունը վկայում է, որ առանձին դեպքերում դրանցում առկա են բախումների կամ այլ միջադեպերի այնպիսի ձևակերպումներով նկարագրություններ, որոնք սոցիալական ցանցերում հանգեցնում են ատելության խոսքի ու բռնության կոչերի: Այդ հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից խրախուսվում է բռնությունը, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելը, իսկ մի շարք դեպքերում կոչ է արվում «ֆիզիկապես ոչնչացնել», «կյանքից զրկել» ոստիկանության ծառայողների: Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է, որպեսզի լրատվամիջոցներն այս բոլոր դեպքերում հեռացնեն ատելություն կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: 5. Առանձին դեպքերում արձանագրվել են նաև այնպիսի հրապարակումներ, որոնք ներկայացված են՝ որպես հաստատված փաստեր և հիմնված են միայն մի կողմի հայտարարությունների վրա: Նկատվել են նաև չստուգված տեղեկությունների հիման վրա արվող հրապարակումներ: Այս առումով, խնդրում ենք լրագրողներին իրենց հրապարակումներում ձեռնպահ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց, հատկապես երբ դրանք վերաբերում են միջադեպերին երեխաների ներգրավվածությանը կամ միայն մեկ կողմի հայտարարությունների հիման վրա իրավիճակը՝ որպես հաստատված փաստ ներկայացնելուց»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am