Ցույցերի ու երթերի կազմակերպիչներն իրականացրել են բազմաթիվ իրավախախտումներ .Է. Նալբանդյանը ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին

Ապրիլի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Նախարար Նալբանդյանը նշել է. «Որպես այստեղ հավատարմագրված դեսպաններ, դուք տեղյակ եք, որ շուրջ մեկ շաբաթ է, ինչ տեղի են ունենում երթեր, ցույցեր։ Լավատեղյակ եք, որ Հայաստանում խաղաղ հավաքների անցկացումը ոչ միայն երաշխավորված է օրենքով, այլև պատշաճ կերպով ապահովվում է։ Հստակ է, որ իրավապահների գործողություններն այս օրերին ոչ թե զուտ համարժեք են եղել, այլև շատ դեպքերում` նաև առավել քան զսպված: Ոստիկանության կողմից հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան արհեստավարժ, համարժեք գործողությունները նաև ԵԱՀԿ-ի, այլ կառույցների և գործընկերներ երկրների հետ տարիների համագործակցության արդյունք են»։ Նախարար Նալբանդյանը նշել է, որ ինչպես շեշտվում է ոստիկանության բազմաթիվ հայտարարություններում, ցույցերի ու երթերի կազմակերպիչներն իրականացրել են բազմաթիվ իրավախախտումներ և առաջին հերթին խախտել են հենց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, ինչը հանգեցրել է անարխիկ դրսևորումների՝ վտանգելով հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խոչընդոտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, փորձեր են կատարվել ներխուժելու կրթօջախներ, պետական հիմնարկներ ու այլ հաստատություններ և խաթարելու նրանց բնականոն աշխատանքը, վնասվել է հանրային ու մասնավոր գույքը և այլն։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեսպանների ուշադրությունը հրավիրել է քաղաքական երկխոսության կոչ պարունակող Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության վրա։ Հանդիպմանը հրավիրվել էր նաև Հայաստանում իրավական բարեփոխումների փորձագիտական խմբի ղեկավար Վարդան Պողոսյանը, ով ներկայացրել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ ընդգծելով երթերի ու ցույցերի կազմակերպիչների կողմից արձանագրված խախտումները և դրանից բխող հասարակական կարգի խաթարման վտանգները: Արձագանքելով Էդվարդ Նալբանդյանի խոսքին՝ դիվանագիտական մի քանի ներկայացուցչությունների ղեկավարներ ընդգծել են, որ համակարծիք են նախարարի հետ՝ հավաքների ազատությունը պատշաճ կերպով ապահովելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերի և իրավապահների ցուցաբերած արհեստավարժ ու համաչափ գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով հավաքների խաղաղ բնույթը պահպանելու և քաղաքական երկխոսության կարևորությունը։ Արտգործնախարարը պատասխանեց դեսպանների բազմաթիվ հարցերին, տեղի ունեցավ մտքերի շահագրգիռ փոխանակում։ Եզրափակելով հանդիպումը՝ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ հիմնարար ազատությունների հարգումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի արժեքավոր ու անշրջելի ձեռքբերումներից են։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am