Անհնար է օրենքը խախտելով պայքարել օրինականություն համար

Հայաստանի Քրիստոնեա- Դեմոկրատական Միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս օրերին մենք ուշի ուշով հետևում ենք Երևանում ընթացող ցույցերին և երթերին, որտեղ մեր համաքաղաքացիները ազատորեն և առանց խոչընդոտի իրացնում են խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրենց իրավունքը: Անխոս մենք ողջունում ենք Հայաստանի ազատատենչ և իր իրավունքների պաշտպանության համար օրինական միջոցներով պայքարելու ունակ համաքաղաքացիներին: Միևնույն ժամանակ հարկ է փաստել , որ այդ իրավունքը բացարձակ իրավունք չէ և չի կարող խախտել այլոց իրավունքները, իսկ մասնակիցները չեն կարող իրենց դասել օրենքից վեր: Անհնար է օրենքը խախտելով պայքարել օրինականություն համար: Հայաստանի Քրիստոնեա -Դեմոկրատական Միությունն իր մտահոգությունն է արտահայտում վերջին օրերին ցույցերի և հանրահավաքների ժամանակ հնչած կոչերի և մասնակիցների կողմից օրինականության սահմաններն անցնող, օր օրի, ավելացող դեպքերի կապակցությամբ: Անշուշտ, խոսքի և հավաքների ազատությունն այն հիմնարար իրավունքն է, որի վրա խարսխված են հանրային կյանքի կազմակերպման ժողովրդավարական բոլոր համակարգերը: Մենք արձանագրում ենք նաև, որ երկրում կան դեռևս չլուծված, մեր իրականությունը կոռոզիայի ենթարկող, հիմնախնդիրներ: Սակայն, մենք համոզված ենք, որ դրանց լուծման արդյունավետ ճանապարհը հեղափոխությունները չեն, առավել ևս Հայաստանի պարագայում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված մարտահրավերներն ու արտաքին սպառնալիքները: Ստեղծված պայմաններում քաղաքական ողջամտությունը հուշում է, որ քաղաքական գործընթացի շահագրգիռ մասնակիցների երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ: Ուստի, Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը միանում է քաղաքական երկխոսությունն անհապաղ սկսելու Հայաստանի Հանրապետության վարչապետի կոչին»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am