Պաթոլոգիա. Ցանկացած ցույցի հետևում Մոսկվան ԱՄՆ դեսպանատան «ակաջներն» է տեսնում

Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Հայաստանում կզարգանա օրենքի շրջանակում, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ հետևո՞ւմ է արդյոք Մոսկվան Երևանի իրադարձություններին: Նա հիշեցրել է, որ երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ավելի ուշ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ: «Մենք հետևում ենք՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում, և, գլխավորը, հույս ունենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակում»,- ասել է Պեսկովը: Իսկ ահա Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկիյն էլ, մեկնաբանելով Երևանում տեղի ունեցող իրադարձությունները, դրանում մեղադրել է ամերիկյան կառույցներին: «Երբ իշխող կուսակցությունը հայտարարեց, որ կառաջադրի Սերժ Սարգսյանին կառավարության ղեկավարի պաշտոնում, նույնպես փողոց դուրս եկան երիտասարդներ՝ իրենց բողոքն արտահայտող պաստառներով: Ես տեսել եմ այդ երեխաներին: Հասկանալի է, որ նրանք հստակ օգտագործվում են Ամերիկայի դեսպանատան կողմից: Այսինքն, այսօր Հայաստանն այնպիսի աշխարհաքաղաքական երկիր է, որը կարող է խզել Ռուսաստանի հետ միությունը: Ամեն անգամ այս փողոց դուրս գալը տեղի է ունենում դեպքից դեպք, երբ Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ խորհրդարանում, կամ այս անգամ՝ անցումը նախագահականից խորհրդարանական կառավարման: Քանի որ ամերիկացիները հասկանում են, որ կառավարության ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ»,- ասել է Վոդոլացկիյը: Այնուհետև, պատգամավորն իր պարտքն է համարել նշել, որ Հայաստանում «թավշյա հեղափոխություն» տեղի չի ունենա, քանի որ Սերժ Սարգսյանը և նրա գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների աջակցությունը: Նախանձելի հետևողականությամբ Հայաստանում ինչ գործընթացներ տեղի են ունենում՝ Ռուսաստանում այդ գործընթացների հետևում Ամերիկայի դեսպանատան «ականջներն» են տեսնում ու անմիջապես «Մայդանին» նմանեցնում: Այդպես էր «Էլեկտրիկ Երևանի» և այլ բողոքի ցույցերի դեպքում: Մոսկվայի այս պահվածքն արդեն պաթոլոգիայի է նմանվում: Ցանկացած գործողություն ռուսները պատրաստ են ընդդեմ ռուսական շահի ներկայացնել: Նախ՝ Մոսկվան բոլոր պետություններում պաշտպանում է գործող իշխանությանը, ապա՝ դեմ ցանկացած գործողություն պատրաստ է ներկայացնել որպես «չար ուժերի» ձեռնարկած գործ: Այնուհետև, քիչ անց, ի հայտ են գալիս քիչ թե շատ մտածող մեկնաբաններ, ու սկսում հիվանդագին այդ կասկածները ցրել: Իրականում ամեն ինչ պարզ է. Ռուսաստանը հետխորհրդային ցանկացած երկրում ժողովրդավարական որևէ դրսևորում, անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կլինեն՝ պատրաստ է ընդդեմ ռուսական շահի գործողություն համարել, այդպիսով հող նախապատրաստելով, որպեսզի տեղի իշխանությունները գործեն ավելի կոշտ: Թամար Բագրատունի

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am