Մի անավարտ ճակատամարտ ու «սպանված» ընդդիմություն

Ի հեճուկս հոռետես եւ անհեռատես քաղաքական գործիչների, որոնք շաբաթներ առաջ համարում էին, որ Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ չկա եւ ընդհանրապես այլեւս ուշ է պայքարել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց տասնյակ հազարավոր մարդկանց հանել փողոց, մոտ մեկ շաբաթ պահել հեղափոխական ալիքը, որը գնալով առավել հզորանալու միտումներ է ցույց տալիս: Հատկանշական է, որ երկրում ստեղծված հեղափոխական վիճակից անգամ հայրենի ընդդիմադիր դաշտը հետեւություններ չի անում՝ ցանկանալով քաղաքական դաշտում կնեքել սեփական մահկանացուն: Երբեմնի տիղոսակիր ընդդիմություն հռչակված ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարում էր, թե այս պահին ժողովրդի մոբլիլիզացման գործիք, որը կտանի իշխանափոխության, ՀԱԿ-ը չի տեսնում։ «Երբ որ ճակատամարտը գնում էր, մենք մասնակցել ենք, հիմա կան մարդիկ, ովքեր ուզում են գնալ ճակատամարտի, երբ որ ճակատամարտն ավարատված է»,- հայտարարում էր Զուրաբյանը՝ նկատի ունենալով, որ իրենք դեռ 2015 թ-ից հասարակությանը զգուշացրել են, որ Սերժ Սարգսյանի վերատադրության իրականացման սցենարը Սահմանադրական փոփոխությունների և ԱԺ ընտրությունների փաստացի կեղծման ճանապարհով է լինելու, սակայն որոշ ուժեր, օրինակ, սահմանադրական հանրաքվեի դեմ ՀԱԿ-ի պայքարը կեղծ օրակարգ են համարել։ «Կոնգրեսը լուրջ քաղաքական գործընթացների կուսակցություն է: Հենց էնպես դուրս գալ փողոց և ասել՝ մենք անում ենք իշխանափոխություն, քաղաքականության մեջ չի լինում, պետք է լինի շատ լուրջ գործընթաց, որը կարող է նպաստել ժողովրդի մոբիլիզացիային»։ Իսկ այս պահին ՀԱԿ-ը չի տեսնում նման գործընթացի հիմք։ «Բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ հիմա հնարավոր է կատարել ամբողջական իշխանափոխություն՝ զանգվածների մոբիլիզացիայի միջոցով, մենք ի սրտե մաղթում ենք հաջողություն։ Ի վերջո, կարող է պատահի՝ մենք սխալվում ենք։ Էդ դեպքում, մենք միայն կծափահարենք»: Նշենք, որ առաջին հերթին Ելք դաշինքի Փաշինյանի գործընկերը մերժեցին փողոցային պայքարը: Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը բազմակի անգամներ հայտարարում էին, որ իշխանափոխության հանրային պահանջ չկա եւ ավելորդ է ժողովրդին դուրս հանել փողոց ու տանել հերթական պարտությանը: Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանում հնարավոր չէ ճնշել ու լռեցնել պայքարող քաղաքացուն, ինչի ապացույցն այսօր հազարավոր քաղաքացիների փողոցային պայքարն է, քաղաքացին չի լռի, քանզի իշխանությունը որեւէ ձախողված պայքարից հետեւություններ չի արել, չի գնացել իրական ռեֆորմների, իսկ արդյունքն էլ պետք է լինի այն, որ ամենափոքր այլընտրանքի դեպքում ժողովուրդը շարժվի լույսի հետեւից: Այս իրավիճակում սակայն ընդդիմադիր կոչվող ուժերի պահվածքն է, որոնք իշխանությունից հետ չմնալով հետեւություններ չարեցին ստեղծված իրավիճակից: Այս օրերին Նիկոլ Փաշինյանի կողքին այդպես էլ որեւէ ընդդիմադիր ուժ, առաջնորդներ չհայտնվեցին, որոնք կկիսեին այն ծանր բեռը, որն իր վրա է վերցրել Փաշինյանը: Որոշ գործիչներ, ինչպիսիք են Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանն ու Արամ Կարապետյանն, անշուտ, մեկ կամ երկու անգամ հայտնվեցին պայքարի հրապարակում, սակայն ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի կոչի, չցանկացան մտնել այդ բեռի տակ: Ոմանք ցուցարարների նկատմամբ բռնությունների վերաբերյալ հաղորդագրություններ տարածեցին՝ համարելով իրենց պարտքը կատարած, սակայն խնդիրն այն է, որ այդ ուժերը պարտք ունեն իրենք իրենց նկատմամբ, պարտք ունեն հանրության առջեւ, քանզի չցանկացան կանգնել իրենց կողքին եւ վերջապես պարտք ունեն սեփական կոնսագործունեությունը շարունակելու հարցում: Ի վերջո, այս ամենի արդյունքում նրանք կկնքեն իրենց քաղաքական մահկանացուն, իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե նույնիսկ գործում է իշխանության տիրույթում, ապացուցեց, որ ինքը կարող է հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս հանել, առաջ բերել հանրային մոբիլիզացիա եւ արդարացիորեն նվաճել ընդդիմության դափնին: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am