Չեխական զենք Իսրայելով՝ Ալիևին. սպառազինության առևտուր կա

Չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցները և RM-70 ՀԿՌՀ-ները շարունակում են մատակարարվել Ադրբեջանին՝ Սլովակիայի և Իսրայելի միջոցով: Այս մասին ապրիլի 16-ին հայտնել է Չեխիայի հանրային Ceska Televize հեռուստաընկերությունը՝ պարզելով Բրատիսլավայի օդանավակայանից դեպի Բաքու սպառազինության ապօրինի մատակարարման սխեմաները: Չեխ լրագրողները հաստատել են Razm.info-ի թիմի ենթադրությունները, որ Ադրբեջանին չեխական սպառազինության ակտիվ մատակարարումները շարունակվում են: Ադրբեջանում չեխական հրետանային համակարգեր հայտնվելուց հետո Razm.info-ի փորձագետները հետևել են ադրբեջանական SilkWay Airlines ավիաընկերության բեռնատար ինքնաթիռների թռիչքներին: Միջազգային FlightRadar24 ծառայության միջոցով հաջողվել է պարզել, որ առնվազն 2018-ի մարտի վերջից այդ ինքնաթիռների միջոցով պարբերաբար կատարվել են չվերթներ Բաքու–Օստրավա (Չեխիա) – Թել Ավիվ – Բրատիսլավա (Սլովակիա) – Թել Ավիվ – Բաքու ուղղություններով: Կատարվում են չվերթներ նաև Բաքու – Օվդա – Բաքու ուղղությամբ: Մենք ենթադրում ենք, որ ինքնաթիռներով Ադրբեջանի համար նոր սպառազինություն է տեղափոխվում: Օրերս Tert.am լրատվակայքի հետ զրույցում Razm.info-ի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտնել էր, որ, չնայած Չեխիայի կառավարության այն պնդումներին, թե իրենք տեղյակ չեն այդ սպառազինության մատակարարումներից, Razm.info-ն հիմք ունի ենթադրելու, որ Չեխիայից Ադրբեջան սպառազինության մատակարարումները շարունակվում են: Չեխ լրագրողները կապ են հաստատել սլովակյան MSM ընկերության աշխատակիցներից մեկի հետ, ով (անունը չի հրապարակվում) պատմել է, որ Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող իրենց գործարան են տեղափոխվում հին հաուբիցներ, որոնք վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան: Բրատիսլավայից Ադրբեջան փոխադրումները ապահովում է ադրբեջանական SilkWay Airlines ավիաընկերությունը: Աղբյուրը նշում է նաև, որ հաուբիցների վրա տեղադրվում են կապի և նավիգացիայի իսրայելական միջոցներ, ինչը ևս անուղղակիորեն հաստատվում է ադրբեջանական աղբյուրների դիտարկումից Razm.info-ի ստացած տվյալներից: MSM ընկերության գործարանում աշխատող աղբյուրը հայտնել է նաև, որ այս տարի պայմանագրով նախատեսվում է 18 միավոր հաուբիցի և 15 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարում Ադրբեջանին: Նույնքան տեխնիկա պետք է Ադրբեջանին մատակարարվի նաև հաջորդ տարի: Նշենք նաև, որ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) տվյալներով Ադրբեջանը 2017-ին պատվիրված 36 միավոր «Դանա» հաուբիցներից ստացել է 18-ը, իսկ պատվիրաված 10 միավոր RM-70 ՀԿՌՀ-ներից 10-ը: Չեխ լրագրողները կապ են հաստատել նաև MSM ընկերության մարքեթինգի տնօրեն Լյուսի Օլլեի հետ, ով հաստատել է Իսրայելին «Դանա» հաուբիցների և RM-70 ՀԿՌՀ-ների մատակարարումը, սակայն հերքել է իրենց կապը դեպի Ադրբեջան մատակարարումների հետ: Հիշեցնենք, որ «Դանա» ինքնագնաց հաուբիցները և RM-70 ՀԿՌՀ-ները Ադրբեջանում ցուցադրվել են 2017թ. սեպտեմբերին: Դեռ այն ժամանակ ենթադրվում էր, որ չեխական արտադրության տեխնիկան հնարավոր էր Ադրբեջանում հայտվեր Իսրայելի միջոցով: Փաստացի, ամիսներ առաջ բարձրացած աղմուկը՝ Չեխիայի կողմից Ադրբեջանին որոշակի սպառազինություն վաճառելու մասին՝ հաստատվում է: Հիշեցնենք, անցյալ աշնանը աղմուկ բարձրացավ, տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ չեխական ռազմական տեխնիկան հայտնվել է ադրբեջանական բանակի տրամադրության տակ։ Մասնավորապես, սեպտեմբերին անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ըստ՝ ադրբեջանական լրատվամիջոցների, կիրառվել էր Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը: Չեխիայի իշխանությունները վստահեցրեցին Ադրբեջանին ռազմական զենքի արտահանման հարց չի քննարկել, մասնավորապես՝ ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ Պաշտպանության նախարարությունը ոչ մի արտոնագիր չեն տրամադրել, և հայտնի է, որ Չեխիայի պետական կառույցներն ու հատուկ ծառայություններն ուսումնասիրում էին տեղեկատվությունը, համաձայն որոնց սպառազինություն է հայտնվել Ադրբեջանում: Ավելին, տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, համաձայն որոնց ԱԳՆ-ն հայտարարել է, որ անցած տարի նման վաճառքի արտոնագրի համար դիմում է ներկայացվել Ադրբեջանի կողմից, սակայն նրանք մերժել են, քանի որ Չեխիան հավատարիմ է ԵՄ-ի կողմից սահմանված էմբարգոյին, համաձայն որի՝ Հայաստանին և Ադրբեջանին զենք չպետք է մատակարարել։ Փաստացի, անուղղակի առևտուր, այնուամենայնիվ, գնում է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am