Թրամփը պայման է դնում Պուտինի առջև, բայցև՝ զգույշ է

ԱՄՆ նախագահի խորհրդականը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ: Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականը ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին ասել է, որ պաշտոնական Մոսկվան պետք է անդրադառնա Վաշինգտոնի մտահոգություններին` ամերիկյան ընտրություններին միջամտելու, Մեծ Բրիտանիայում նյարդապարալիտիկ նյութի կիրառման, նաև Ուկրաինայում և Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Միայն դրանից հետո, ըստ Ջոն Բոլթոնի, հարաբերությունները կարող են զգալիորեն բարելավվել: Բոլթոնը այս մասին խոսել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի հետ հանդիպման ժամանակ, ասված է Սպիտակ տան երեկվա հայտարարության մեջ։ Իսկ ահա Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը: Ադրբեջանում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականն ու ՆԱՏՕ-ի հրամանատարը քննարկել են Եվրոպայում ռազմական գործունեությունը և կարծիքներ փոխանակել Սիրիայի վերաբերյալ։ Այս մասին ասված է երկու կողմերի առանձին հայտարարություններում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և արևմտյան ռազմական դաշինքը հայտարարել են, որ երեկ Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Քուրթիս Սկապարոտիի հանդիպումը: Նկատենք, որ 2013-ից ի վեր սա երկու գեներալների միջև կայացած առաջին հանդիպումն է: Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները խիստ վատթարացել են 2014-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո։ Փաստացի Բաքվում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական ակտիվությանը և, մասնավորապես, երկու կողմերի միջև ռազմական հնարավոր ընդհարումները կանխելու հարցին: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում Գերասիմովին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Ադրբեջանի նախագահին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումը կազմակերպելու համար: Նախագահ Ալիևն ընդունել է նաև ՆԱՏՕ-ի գերագույն միացյալ հրամանատար Քուրտիս Սկապարոտիին, ով ասել է, որ «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է»: Նախօրեին տեղի է ունեցել մեկ այլ իրադարձություն, որը վկայում է ամերիկյան քաղաքականության որոշակի մեղմացման մասին՝ արտաքին քաղաքական հարցերում: «Ես հավատում եմ, որ Հյուսիսային Կորեայի հետ խնդիրները լուծելու հարցում առկա է բարի կամքի մեծ դրսևորում», ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ։ Շինզո Աբեն երկօրյա այցով Միացյալ Նահանգներ է ժամանել բանակցելու համար Հյուսիսային Կորեայի և երկկողմ առևտրի շուրջ։ Աբեն, խոսելով Հյուսիսի մասին, ասել է. «Հույս ունեմ, որ շոշափելի առաջընթաց կգրանցվի մտահոգության առիթ հանդիսացող խնդիրները, այդ թվում՝ միջուկային, հրթիռային, ինչպես նաև առևանգումներին վերաբերող խնդիրները լուծելու ուղղությամբ»։ Աբեի այցը ԱՄՆ տեղի է ունենում այն պահին, երբ ինչ-որ առումով լարվել են երկու երկրների հարաբերությունները, քանի որ Վաշինգտոնը չի ցանկանում Ճապոնիային ազատել պողպատի ու ալյումինի առաքումների վրա հաստատված սակագներից։ Տոկիոն նաև մտահոգված է այն հանգամանքով, որ Թրամփը կարող է Հյուսիսային Կորեայի հետ կնքել այնպիսի գործարք, որը կսպառնա Ճապոնիայի անվտանգությանը։ Ահա վերջին օրերին ամերիկյան քաղաքականության որոշ քայլեր դիտարկելով՝ կարելի է փաստել, որ Վաշինգտոնը գնում է դեպի երկխոսության ծավալում՝ սկսած Ռուսաստանից, մինչև Հյուսիսային Կորեա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am