Հարված թիկունքից

Այս օրերին, երբ Հայաստանում հեղափոխության ուրվականն է շրջում, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հույս արթնացնել մահացու աստիճանի հուսալքված քաղաքացիների մոտ, հրապարակային հայտարարություններից խուսանավում են  իշխանավորներն ու իշխանամետները, որպեսզի մի անզգույշ խոսքով, հայտարարությամբ  չարժանանան հանրության պարսավանքին, բայց արի ու տես Նիկոլ Փաշինյանի ֆորմալ թիմակիցները ՀՀԿ-ականներից ավելի ՀՀԿ-ական պահվածք են դրսեւորում:  Մինչդեռ լռությունը երբեմն խոսքից թանկ է: Եթե նույնիսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով բոլոր ժամանակներում աչքի է ընկել լրագրողների հետ հարաբերվելու իր անհագ ցանկությամբ,  այս օրերին որոշել է ժուժկալ դառնալ,ուրեմն ամեն ինչ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, նա այսօր խորհրդարանում համառորեն մերժում էր լրագրողներին, չէր ցանկանում կարծիք հայտնել փողոցում ընթացող գործընթացների մասին, սակայն, ի վերջո, չդիմացավ գայթակղությանը եւ մի երկու խոսք ասաց ոստիկանության գործողությունների վերաբերյալ՝ ընդ որում բացառիկ զուսպ, բացառիկ մեղմ: Ալիկ Սարգսյանն ընդամենն ասաց, որ համաչափ է համարում ոստիկանության գործողությունները «Մերժիր Սերժին» ակցիայի մասնակիցների նկատմամբ. «Ես որեւիցե բռնություն չեմ տեսել մինչեւ այս պահը»:  Հիշեցմանը, որ ոստիկանական գործողությունների արդյունքում կան տուժածներ. «Ցանկալի չէ, լավ կլինի, որ վիրավորներ չլինեն», -նշեց  Ալիկ Սարգսյանը: Ելք դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների պատգամավորները ոչ միայն չեն պատրաստվում միանալ իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանին, այլեւս հետեւողականորեն հարվածում են նրան թիկունքից: Ինչպես նկատելի է վերջին օրերին իշխանությունն իր ներկայացուցիչների եւ քարոզչամեքենայի միջոցով փորձում է հարվածել Փաշինյանի աքիլեսյան գարշապարին եւ քննադատել այն բանի համար, որ անչափահասների ու դպրոցականների է ներգրավվել քաղաքական պայքարի մեջ: Իշխանությունները մոռացել են, որ բոլոր ընտրություններին դա եղել է իրենց քարոզչության անբաժանելի մասնիկը, երբ դպրոցականներին դուրս են բերել հրապարակներ, դրոշակներ տվել նրանց ձեռքին ու պարտադրել վանկարկել նրանք կարգախոսերը: Եւ ահա, այսօր Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը միանալով իշխանական քննադատություններին իր գործընկերներին հիշեցրել է, որ անչափահասները ընտրության իրավունք չունեն եւ ճիշտ չէ նրանց քաղաքական պայքարի մեջ ներգրավվելը: «Ընդհանրապես անչափահասներին քաղաքական պրոցեսներին ներգրավելու հետ կապված կան իրավակարգավորումներ՝ ինչպես կարող են նրանք իրենց իրավունքները պաշտպանել, ինչ միջոցներով: Եթե ընդդիմությունը քննադատում է իշխանություններին դպրոցահասակ երեխաներին՝ քաղաքական պրոցեսներին ներգրավելու մեջ, ապա դա չի արդարացնում հակառակը՝ ընդդիմության կողմից ներգրավումը: Նրանք ընտրական իրավունք ունե՞ն, ոչ…» ,-պատասխանեց նա: Եւ հիմա Ելք-ի ոչ հեղափոխական թեւը որոշել է լավամարդ երեւալ հանրության աչքին, նրանք այցելում են ոստիկանակական բաժանմունքներ՝ տեղում ծանոթանալու բերման ենթարկվածների վիճակին: «Բոլոր բերման ենթարկվածների իրավունքները խախտված են: Մի քանի ցուցարարի վրա բռնության հետքեր տեսել եմ, որոնք ինձ թույլ են տալիս եզրահանգելու, որ դրանք չեն եղել հատուկ հնարքների բանեցում, այլ ուղղակի եղել են փողոցային ծեծ. ոստիկանն իրավունք չունի ցուցարարին ծեծելու», -ասաց Ելք-ի անդամ  Արտակ Զեյնալյանը: Եւ սա արվում է այն իրավիճակում, երբ անգամ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էր այսօր լրագրողների հետ զրույցում ողջունում ու հպարտանում պայքարին մասնակից երիտասարդներով եւ չէր բացառում, որ մի օր ինքն էլ կհայտնվի փողոցում: Անի Սահակյան

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am