Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում կոչ է արել թուրքերին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել։  Նա նաև կոչ է արել Թուրքիայի փողոցներից, հրապարակներից, դպրոցներից, այլ պետական-հասարակական հաստատություններից հեռացնել ցեղասպանագործների անունները և քաղաքացիություն շնորհել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, հաղորդում է Ermenihaber-ը: «Թուրքիայի պաշտոնական դիքորոշման համաձայն՝ 1915թ․ տեղի ունեցածը ոչ թե կոտորած/ ջարդ/ ցեղասպանություն է եղել, այլ սովորական «ռազմական միջոցառում»։ Հայոց ցեղասպանությունը որպես հասարակ մի երևույթ ներկայացնելը, տեղի ունեցածն առավել մեղմ գույներով նկարագրելը, կատարվածի հերքումն այդ պաշտոնական վարկածի մի մասն են դարձել։ Հերքումը նպաստել է ատելությամբ պայմանավորված հանցագործությունների սովորական դառնալուն և Հանրապետության պատմության մեջ փոքրամասնությունների դեմ ատելությամբ պայմանավորված բազմաթիվ հանցագործությունների իրականացմանը։ Ցեղասպանությունից հետո ողջ մնացած հայերն արդեն 103 տարի պայքարում են իրենց հետ պատահած ողբերգության դիմաց արդարության հասնելու համար։ Սակայն ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայեր՝ ամբողջ երեք սերունդ, արդեն հրաժեշտ են տվել կյանքին՝ առանց ճաշակելու արդարությանը հասնելու բերկրանքը: Եթե Հայոց ցեղասպանությունը քննարկվի այն վայրում, որը հենց դրա տեղն է՝ Թուրքիայի խորհրդարանում, ապա կդադարի դառնալ այլ երկրների խորհրդարանների քննարկման թեման»,- նշել է Փայլանը։ Հայ պատգամավորը հիշեցրել է, որ աշխարհի մի շարք երկրներ թեկուզ երկարատև տարիներ անց, սակայն ի վերջո առերեսվել են իրենց անցյալի հետ՝ ճանաչելով իրենց կողմից կատարված ցեղասպանությունները և դրանց զոհերի ժառանգներին քաղաքացիություն շնորհելով։ Այս առումով Փայլանը բերել է Արգենտինայի,  Պորտուգալիան, Իսպանիայի օրինակը։ Նրա խոսքով՝ նման մի գործընթաց պետք է կատարավի նաև Թուրքիայում, ինչը կնպաստի միջազգային հանրության աչքում Թուրքիայի հեղինակության բարձրացմանը և երկրի ներսում հասարակական համերաշխությանն ու ժոովրդավարության ամրապնդմանը։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am