Երվանդ Բոզոյան. Անհրաժեշտ քաղաքական բանաձևերն ու այլ իրականության մեջ գտնվող իշխանությունը

«Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը շարունակում է իր գործողությունների ծրագիրը: Այս օրերին քննարկվում է նաև շարժման կողմից ընտրված մեթոդաբանությունը, որը, ըստ փորձագիտական շրջանակների, Հայաստանում երբեք չի կիրառվել: Նշենք, որ յուրաքանչյուր հանրահավաքից հետո հրապարակվում է հաջորդ օրվա գործողությունների ծրագիրը: Փողոցներ փակելը, կառավարական շենքեր շրջափակելը, տարբեր փողոցներով երթեր իրականացնելն այդ ծրագրի մասն են կազմում: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարևորում է ընտրված մեթոդաբանությունը, բայց այլ հանգամանքների անհրաժեշտություն ևս տեսնում է: «Ցանցային գործողություններ են տեղի ունենում, սակայն քաղաքական ձևակերպումներն, ըստ իս, դեռ կաղում են: Չկան քաղաքական ձևակերպումներ, քաղաքական բանաձևեր: Այս պահին առկա ձևակերպումները, բնականաբար, կարող են կոնսոլիդացնել հիմնականում երիտասարդներին, ուսանողներին, դպրոցականներին, բայց որպեսզի շարժման քաղաքական բովանդակությունը որոշակի ներքաղաքական տեքստ ստանա, պետք են նաև քաղաքական բանաձևեր, որը հասկանալի կլինի հանրության համար: Իհարկե՝ գլխավոր պահանջը հասկանալի է, սակայն այդ գլխավոր պահանջին հասնելու համար նաև այդպիսի քաղաքական ձևակերպումներ են պետք»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նրա խոսքով՝ եթե քաղաքական բանաձև ու, այսպես ասած, տեքստ չլինի, ապա իրավիճակը մաշեցման պրոցեսի կհանգեցնի. «Ցանկացած շարժում ուժեղ է ոչ միայն ցանցային գործողություններով, այլև քաղաքական բանաձևերով: Առանց քաղաքական բանաձևերի, այդ գործողությունները չեն կարող երկար ծրագրվել»: Երվանդ Բոզոյանը շեշտեց՝ համամիտ է այն գնահատականների հետ, որ այս փուլում նյարդերի պայքար կա: «Երկու կողմերից նյարդերը լարված են: Թեև իշխանություններն ու ցուցարարները դեռ կարողանում են զսպվածություն պահպանել, ինչը դրական է և ողջունելի: Կարծում եմ, այնուամենայնիվ, ինչ–որ մի պահի պետք է մի հարթություն ձևավորվի, որտեղ երկխոսության դաշտ կլինի: Առանց այդ երկխոսության, այս պրոցեսը չի կարող հանգուցալուծվել խաղաղ ճանապարհով: Սա է իմ մտահոգությունը: Որպես քաղաքացի ու քաղաքագետ՝ այն կարծիքին եմ, որ այդ դաշտերն անհրաժեշտ են խաղաղ ու հանդարտ հանգուցալուծման համար: Այդ դաշտում պետք է ավարտին հասցնել պրոցեսը»,–նշեց նա: Նշենք, որ երկխոսության առաջարկ արդեն եղել է: Մասնավորապես՝ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր արել ու կողմերին հրավիրել երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»: Զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դրա համար մի նախապայման կա. Արմեն Սարգսյանը պետք է տեղեկանք ներկայացնի, թե որ թվականին է հրաժարվել բրիտանական քաղաքացիությունից: Հարցին, թե այդ երկխոսությունը ներկայիս պայմաններում որքանո՞վ է իրատեսական, քաղաքագետը պատասխանեց. «Իրավիճակը բավականին լարված է: Մեծ հաշվով հասկանալի է, որ ռադիկալացված վիճակ է: Բնականաբար, այս փուլում միգուցե երկխոսության գործընթացը այդքան էլ պոպուլյար չէ: Բայց անկախ ամեն ինչից՝ առանց այդ երկխոսության դաշտի հնարավոր չէ խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել: Կարևորն այդ երկխոսության ֆորմատն է և բովանդակությունը, կարևոր է, որ սկսվի այդ պրոցեսը: Եթե չսկսվի, ապա այդ լարվածությունը կարող է վտանգավոր հանգուցալուծում ունենալ: Այդ պարագայում չի բացառվում նաև, որ թե՛ հասարակության, թե՛ մյուս կողմից պայթյուն առաջանա, ինչն, անկախ ամեն ինչից, վտանգավոր է»: Ինչ վերաբերում է իշխանության մոտ առկա իրավիճակին, Երվանդ Բոզոյանը նշեց. «Իշխանությունը, ցավոք սրտի, ադեկվատ չէ: Գնահատականները ևս ադեկվատ ու անկեղծ չեն: Մինչև իշխանությունը չկանգնի իրականության առջև և անկեղծ գնահատականներով հանդես չգա, կարծում եմ, որ այս ռադիկալ իրավիճակը չի լիցքաթափվի: Իշխանությանը թվում է, թե ուժեղ է, հաղթել է բոլորին ու հանրությանը, ու ինչ–որ խառնակիչներ պարզապես խանգարում են տոնել հաղթանակը: Այս մտայնությունն ու պատկերացումը խաբուսիկ է: Եթե իրենք չգիտակցեն, որ այս իրավիճակի հիմնական աղբյուրն ու պատճառն իրենք են, կարծում եմ՝ պրոցեսները շատ ավելի վտանգավոր հանգամանքների կարող են հանգեցնել: Իրենք իրականության հետ որևէ աղերս չունեն, իրենք այլ հարթության ու տարածության մեջ են»: Past.am

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am